Լրանում է Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման երկրորդ տարին

Ուկրաինացի զինծառայողները, որոնք մասնակցել են Կիևի վրա վերջին հարձակումների ժամանակ պաշտպանական գործողություններին, 2024 թվականի հունվարի 3-ին Կիևի մերձակայքում պատրաստում են իրենց զենքերը։

Ուկրաինայի նախագահը հայտատարել է, որ իր երկիրը կարող է կանգնեցնել ռուսական ագրեսիան՝ Արևմուտքի շարունակական և ընդլայնվող աջակցության շնորհիվ։ Առջևում Ռուսաստանի նախաձեռնած ագրեսիվ պատերազմի երրորդ տարվա սկիզբն է։ Մոսկվան Կիևի դեմ կիրառում է հյուսիսկորեական բալիստիկ հրթիռներ

Շաբաթ օրը ռուսական անօդաչուների հարվածներից հետո, Ուկրաինայի Դնեպր քաղաքում փրկարարները պայքարում են բռնկված հրդեհների դեմ: Ուկրաինայի հակաօդային պաշտպանության ուժերի հաղորդագրության համաձայն, անցած գիշեր ոչնչացվել են ռուսական հարվածային 28 անօդաչուներից 21-ը: Նույն ժամանակ ռուսական կողմը արձակել էր նաև երեք թևավոր հրթիռներ:

«Ամերիկայի ձայնը» չի կարող հավաստել ուկրաինական կողմի տեղեկությունը։

Այդ ֆոնին՝ հայտարարությամբ է հանդես եկել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, թե արևմտյան երկրների հետ համագործակցության արդյուքնում է հնարավոր կանգնեցնել ռուսական ագրեսիան․ «Ազատության պաշտպանության համար զինանոց ստեղծելու նպատակով Եվրոպային անհրաժեշտ է սպառազինության համատեղ արտադրություն՝ շատ ավելի լայնածավալ, քան հիմա։ Ռուսաստանի ագրեսիվ հավակնությունները կարող են կասեցվել միայն այնտեղ, ուր առկա է բավարար ուժ՝ դրանց դեմն առնելու համար, և միասին կարող ենք հանդես գալ որպես այդպիսի ուժ»։

Your browser doesn’t support HTML5

Մոսկվան Կիևի դեմ կիրառում է հյուսիսկորեական բալիստիկ հրթիռներ

Ուկրաինայի ռազմավարական արդյունաբերության նախարար Օլեքսանդր Կամիշինը նույն ուղերձն է հղել․ «Փորձում ենք Ուկրաինան դարձնել ազատ աշխարհի զինանոցը։ Մեր ուշադրության կենտրոնում բոլոր տեսակի զենքերի արտադրությունն է, և դրանք կարող ենք փորձարկել մարտի դաշտում, ավելի լավը դարձնել հենց պատերազմի ժամանակ։ Նման կերպ նպաստում ենք ազատ աշխարհին»:

Նախորդ մոտ տասն օրվա ընթացքում Ռուսաստանը շուրջ 300 հրթիռ և ավելի քան 200 անօդաչուներ է արձակել Ուկրաինայի ուղղությամբ: Հայտնի է, որ անօդաչուների հարցում Կրեմլի թիկունքին Իրանն է, բայց ուկրիանական կողմի ու Վաշինգտոնի տեղեկություններով Մոսկվան վերջերս սկսել է նաև օգտագործել Հյուսիսային Կորեայի մատակարարած բալիստիկ հրթիռները: Մոսկվան ու Փհենյանը հերքում են համագործակցությունը։

Այս ամենն, անշուշտ, չի նշանակում, որ Ռուսաստանը սպառել է իր հրիթռային զինանոցը։ Օրինակ, նախագահ Զելենսկու խոսքով, Մոսկվան սեփական արտադրության «С-300» հրթիռներ է արձակել Ուկրաինայի Դոնեցկի շրջանի ուղղությամբ, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 11 մարդ՝ գրեթե կեսը երեխաներ:

Բոլորում է Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումը երկրորդ տարին: Կիևը շարունակում է իր արշավը՝ համոզելու արևմտյան դաշնակիցներին ավելի շատ զենք տրամադրել՝ միաժամանակ կոչ անելով դիտարկել Ուրաինան որպես սպառազինության արտադրության կենտրոն: