Ուկրաինայի կառավարությունը կարող է հետաձգվել պետական ծառայողների թոշակների և աշխատավարձերի վճարումը, եթե մոտ ապագայում Արևմուտքը չհաստատի կարևոր ֆինանսական օգնությունը։
Այս մասին Financial Times-ին տված հարցազրույցում ասել է փոխվարչապետ Յուլիա Սվիրիդենկոն։
2022 թվականի փետրվարին ռուսական ներխուժումից ի վեր Կիևն իր բոլոր եկամուտներն ուղղել է պաշտպանությանը՝ հենվելով արտաքին աջակցության վրա մնացած բոլոր ծախսերում, այդ թվում, կենսաթոշակների, սոցիալական նպաստների վճարումները:
Սակայն Բրյուսելում և Վաշինգտոնում արգելափակվել են օգնության հիմնական փաթեթները, այդ թվում՝ 55,54 միլիարդ դոլար ԵՄ-ից:
«Գործընկերների աջակցությունը չափազանց կարևոր է», - թերթին ասել է Սվիրիդենկոն: «Մենք շտապ ունենք դրա կարիքը»:
Նրա խոսքով՝ 500 հազար պետական աշխատողների, 1,4 միլիոն ուսուցիչների և 10 միլիոն թոշակառուների վճարումները կարող են ուշացվել։