Գիտնականներն գնահատմամբ, 2023 թվականը ամենից շոգ տարին էր, և հաստատված բարձր ջերմաստիճանը, անտառային հրդեհները, փոթորիկները վկայում են ողջ աշխարհում վատթարացող եղանակային պայմանների մասին:
Աշխարհի, ըստ էության, բոլոր երկրների մոտ 70 հազար պատվիրակներ հավաքվում են Դուբայում՝ կլիմայի փոփոխություններին նվիրված երկշաբաթյա «COP28» գագաթնաժողովին, որը մեկնարկում է հինգշաբթի: Դիտորդների գնահատմամբ՝ պահը կարող է վճռական լինել։
«Սա, այսպես կոչված, «գլոբալ հաշվարկի» մեկնարկն է։ Այսպիսով, Փարիզի համաձայնագրից (2014թ.) հետո առաջին անգամ աշխարհը գնահատեց, թե ինչպես ենք հասնում այն նպատակներին, որոնք դրել էինք այն ժամանակ: Անհրաժեշտ է 43%-ով կրճատել արտանետումները, սակայն այս միտումը հուշում է, որ դրանք իրականում կաճեն 9%-ով, ինչը աղետալի հետևանքներ կունենա ողջ աշխարհի համար»,- ասում է ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության հարցերով ռազմավարության մշակման նախկին պատասխանատու Թոմ Ռիվետ-Կարնակը:
Your browser doesn’t support HTML5
«COP28» գագաթնաժողովներն, իրականում, դժվարին բանակցությունների հարթակ է: Երկրների մեծ մասը ցանկանում է նվազեցնել թունավոր գազերի արտանետումները: Սակավ զարգացած պետությունների պնդմամբ, հարուստ երկրներն են պատասխանատու գազերի արտանետումների մեծ մասի համար, և, հետևաբար, պետք է փոխհատուցեն աղքատ երկրներին՝ կրճատելով հանածո վառելիքի օգտագործումը:
Թերևս, ամենից շատ օգնության կարիք ունեն աղքատ երկրները՝ հարմարվելու կլիմայական փոփոխվող պայմաններին:
«Անցած տարի կարևոր քայլ էր պարտավորությունների կատարման հիմնադրամի ստեղծումը, որը պետք է փոխհատուցի այն կորուստներն ու վնասները, որոնցից չենք կարող խուսափել»,- ասում է Թոմ Ռիվետ-Կարնակը:
Փարիզի համաձայնագիրը նպատակ ունի մինչև 2050 թվականը նվազեցնել գլոբալ տաքացումը՝ մինչև 1,5 աստիճանով՝ ըստ Ցելսիուսի:
Այս ամիս այցելելով Անտարկտիդա, ուր այժմ սառույցները երեք անգամ ավելի արագ են հալչում, քան 1990-ականներին, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մատնացույց է արել գլոբալ տաքացման պատճառներին․ «Շատ կարևոր է դադարեցնել մեր կախվածությունը հանածո վառելիքից: Հանածո վառելանյութերը կլիմայի փոփոխության առաջին պատճառն են։ Հուսով եմ, որ հաջորդ «COP»-ը կարող է որոշում կայացվել հանածո վառելանյութերի աստիճանական արդյունահանման ժամանակացույցի մասին, որը կոգնի կասեցնել շարունակվող ջերմացումը և օդի ջերմաստիճանը չի բարձրանա ավելի քան 1,5 աստիճանով՝ ըստ Ցելսիուսի»,- ասել է Գուտերեշը:
Աշխարհի երկու խոշորագույն տնտեսությունների ղեկավարները՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և նրա չինացի գործընկեր Սի Ծինփինը, այս նոյեմբերին կայացած բանակցությունների ընթացքում պայմանավորվել են խորացնել համագործակցությունը կլիմայի փոփոխության հարցում։
«Եթե ԱՄՆ-ը և Չինաստանը համագործակցեն միասին և հստակ պատկերացում ունենան նպատակների մասին, ապա աշխարհի համար շատ ավելի դյուրին կլինի միավորվել այդ պարտավորությունների կատարման շուրջ»,- ասում է Թոմ Ռիվետ-Կարնակը:
Ինչևէ, չնայած բնապահպանական հարցերի կարևորությանը, ամերիկացի մի պաշտոնյա այս շաբաթ ասել է, թե նախագահ Բայդենը չի մասնակցի «COP28»-ին։ Պատճառը չի նշվում։
ԱՄՆ-ի կլիմայական հարցերով բանագնաց, նախկին պետքարտուղար Ջոն Քերին կներկայացնի Միացյալ Նահանգները հավաքին։