«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը շարունակում է մնալ առաջնահերթություն մեզ համար». ԱՄՆ պետքարտուղարություն

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի առաջին տեղակալ Վեդան Պատել

Երեկ ճեպազրույցի ժամանակ լրագրողը ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի առաջին տեղակալ Վեդան Պատելին հիշեցրել է սեպտեմբերին ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների այն հայտարարությունը, որ Հայաստանը և Ադրբեջանը համաձայնել են Վաշինգտոն ուղարկել իրենց պաշտոնյաներին՝ հերթական հանդիպման, և հարցրել է՝ արդյոք Վաշինգտոնը դեռևս երկու երկրների միջև բանակցությունների համար հնարավոր տարբերակ է։

Պատելի հավաստմամբ չնայած աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին՝ Հարավային Կովկասում խաղաղությունը ԱՄՆ-ի համար շարունակում է առաջնահերթություն մնալ։

«Ամենից զատ, ինչ, իհարկե, կատարվում է աշխարհում և ինչը շատ մեծ ուշադրության է արժանանում այս սենյակում, այդ երկու երկրների միջև խաղաղությունը շարունակում է մնալ առաջնահերթություն մեզ համար՝ պետքարտուղար Բլինքենի համար, և այդ հարցում այս գերատեսչությունը կշարունակի ներգրավված մնալ», - ասել է Վեդանտ Պատելը։