Մրցանակը շնորհվել է Փեղնսիլվանիայի համալսարանի պրոֆեսորներ Կատալին Կարիկոյին և Դրյու Վայսմանին
ԱՄՆ-ում աշխատող հունգարացի կենսաքիմիկոս Կատալին Կարիկոն և ամերիկացի Դրյու Վայսմանը ստացել են բժշկության ոլորտում 2023 թվականի Նոբելյան մրցանակը նուկլեոզիդային բազայի փոփոխությունների հետ կապված բացահայտումների համար, ինչը հնարավորություն է տվել արդյունավետ պատվաստանյութեր մշակել ՔՈՎԻԴ-19-ի դեմ պայքարելու համար:
«Դափնեկիրները նպաստել են պատվաստանյութերի մշակման աննախադեպ տեմպերին ժամանակակից շրջանում մարդու առողջությանը սպառնացող ամենալուրջ սպառնալիքներից մեկի ժամանակ»,- նշված է Նոբելյան ասամբլեայի՝ Շվեդիայի Կարոլինսկայի ինստիտուտի հայտարարության մեջ:
Մրցանակի գումարը կազմում է 11 մլն շվեդական կրոն (մոտ 1 մլն դոլար), որը կբաժանվի դափնեկիրների միջեւ։
Կարիկոն Սեգեդի համալսարանի պրոֆեսոր է և նաև աշխատում է Փենսիլվանիայի համալսարանում։
Վայսմանը նույնպես աշխատում է Փենսիլվանիայի համալսարանում որպես պատվաստանյութերի մշակման մեջ մասնագիտացած պրոֆեսոր: