Բրյուսելը Երևանին ու Բաքվին հորդորում է խուսափել հետագա բախումներից և վերսկսել երկխոսությունը

Ադրբեջանի, ԵՄ ու Հայաստանի դրոշեր

Եվրամիությունը իր ափսոսանք է հայտնում Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած ռազմական գործողությունների վերաբերյալ, որի հետևանքով հայկական կողմը հաղորդել է 3 զոհի և 2 վիրավորի, Ադրբեջանը՝ 3 վիրավորների մասին։

ԵՄ դիվանագիտական գերատեսչության խոսնակ Պետեր Ստանոն X հարթակի (նախկին Twitter) իր էջում գրառում է թողել, ուր, մասնավորապես, ասվում է.

«ԵՄ-ն ափսոսանք է հայտնում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած բախումների կապակցությամբ, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ: Կողմերին կոչ ենք անում խուսափել հետագա բախումներից և վերսկսել երկխոսությունը», նշված է գրառման մեջ։