«Օրա եղել առանց հաց ուտելու ենք քնել». հաշմանդամություն ունեցող երեխաների մայրը՝ շրջափակված Ստեփանակերտից

Your browser doesn’t support HTML5

Ռուզաննա Խաչատրյանը բնակվում է Ստեփանակերտում, 5 անչափահաս երեխաների հետ։ Երեխաներից երկուսը հաշմանդամություն ունեն, Ռուզաննան զբաղվում է նրանց խնամքով և աշխատել չի կարող։ Շրջափակման հետևանքով ստեղծված պարենային դեֆիցիտն ու թանկ գները պատճառ են դարձել, որ ընտանիքը հաճախ սոված պառկի քնելու։