Աշխարհում նկատվում է մարդկանց թրաֆիքինգի աճ։ Այսօր ավելի քան 27 միլիոն մարդ զրկված է սեփական ճակատագիրը ինքնուրույն տնօրինելու հնարավորությունից:
«Առցանց խարդախությունների կիրառմամբ աշխատանքային թրաֆիքինգի աճ է գրանցել, քանի որ աշխարհի մեծ մասին հասանելի է համացացը: Այս առումով համավարակը նպաստող հանգամանք էր։ Չարագործները օգտվում են համատարած գործազրկությունից` աշխատանքային կեղծ հայտարարություններով գործի ընդունելով իրենց զոհերին, իսկ այնուհետև հարկադրելով նրանց ներգրավվել միջազգային ապօրինի գործունեության մեջ»:
Your browser doesn’t support HTML5
Բլինքենը ընդգծել է` թրաֆիքինգի տղամարդ զոհերն անտեսված են
«Տարիներ շարունակ լայնորեն տարածված, բայց սխալ համոզմունք կար, որ թրաֆիքինգի զոհ հիմնականում։կանայք են, ինչի հետևանքով այս հարցում արական սեռի ներկայացուցիչներին սովորաբար տրամադրվել է շատ ավելի փոքր ծավալի աջակցություն, ինչ էլ իր հերթին ունեցել է լուրջ և զգայուն հետևանքներ: Իրականությունն այն է, որ ցանկացած մարդ՝ անկախ սեռից, կարող է հայտնվել թրաֆիքինգի թիրախում»,- ասել է պետքարտուղարը։
Հինգշաբթի Վաշինգտոնում տեղի ունեցած միջոցառման ժամանակ հնչեցին մի շարք մարդկանց անուններ, ովքեր լուրջ ներդրում են ունեցել թրաֆիքինգի դեմ պայքարում: Թրաֆիքինգի դեմ։պայքարի և մոնիթորինգի հարցերով ԱՄՆ դեսպան Սինդի Դայերը ընդգծել է` Վաշինգտոնը հաստատակամ է թրաֆիքինգի դեմ պայքարում։
«Պարբերաբար ի մի ենք բերում 20 գերատեսչությւոնների ջանքերը՝ թրաֆիքինգի դեմ պայքարի մեր դաշնային ռազմավարությունը վերանայելու և կատարելագործելու համար: Զոհերի կողմից հնչեցված առաջարկությունները ներառում ենք մեր քաղաքականության և ծրագրերի մեջ»,- ասել է դեսպանը:
Նա տեղեկացրել է որ ԱՄՆ համագործակցում է հարևան երկրների հետ՝ նվազեցնելու ռիսկը, որպեսզի ներգաղթյալները թրաֆիքինգի զոհ չդառնան։
ԱՄՆ կառավարությունը նպաստում է տեխնոլոգիական ընկերությունների և ֆինանսական հաստատությունների միջև համագործակցության խորացմանը՝ թրաֆիքինգ հետևում կանգնածների հետապնդման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով։
Միջոցառմանը պատվավոր բանախոս Ռ. Էվոն Բենսոն-Այդահոսան, ով ուսումնասիրում է Նիգերիայում սեռական շահագործման նպատակով իրականացվող թրաֆիքինգը և պայքարում է դրա դեմ, կոչ արեց կառավարություններին ավելին անել այս հարցում:
«Կոչով դիմում եմ այն առաջնորդներին, ովքեր հնարավորություն ունեն ազդել թրաֆիքինգի դեմ պայքարի, երկրների կառավարությունների և միջազգային կառույցների վրա, ուր շահն ավելի կարևոր է, քան մարդը, կամայական կանոններն են առաջնային, քան խիղճը, այլևս այս ամենը չի կարող անտեսվել»,- հայտարարեց նա:
2023 թվականի զեկույցը անդրադարձել է 188 երկրներում ու տարածքներում թրաֆիքինգի իրավիճակին։