Բելառուսի ղեկավարի խոսքով՝ իրենց հզորությունը երեք անգամ գերազանցում է Հիրոսիմայի և Նագասակիի վրա նետված ատոմային ռումբերի հզորությունը։
Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ իր երկիրը սկսել է ստանալ ռուսական մարտավարական միջուկային զենք:
Դրա տեղակայումը Բելառուսում առաջին դեպքն է, երբ ռուսական միջուկային մարտագլխիկները տեղափոխվում են այլ երկիր Խորհրդային Միության փլուզումից հետո:
«Մենք ունենք հրթիռներ և ռումբեր [որոնք] ստացել ենք Ռուսաստանից», - ասել է Լուկաշենկոն ռուսական պետական «Россия 1» հեռուստաալիքին տված հարցազրույցում, որը հրապարակել է բելառուսական ԲԵԼՏԱ լրատվական գործակալությունը։
«Ռումբերը երեք անգամ ավելի հզոր են, քան Հիրոսիմայի և Նագասակիի վրա [ներված] ռումբերը», - ավելացրել է նա: