Վերջին երկու շաբաթվա ընթացքում առնվազն երկու միջադեպ է գրանցվել չինական և ամերիկյան նավերի և ինքնաթիռների մասնակցությամբ, ներառյալ չինական ռազմանավի և ամերիկյան կործանիչի Թայվանի նեղուցում ամերիկյան կործանիչի ներգրավմամբ միջադեպը:
Այն համընկավ Հարավչինական ծովում ԱՄՆ-ի, Ճապոնիայի և Ֆիլիպինների եռակողմ զորավարժությունների հետ:
«ԱՄՆ-ն նախ սադրանքներ է արել, իսկ չինական կողմը միայն պատասխանել է միջադեպին համապատասխան օրենքների և կանոնակարգերի համաձայն»,- հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Վանգ Վենբինը:
Your browser doesn’t support HTML5
Վերջին տարիներին Չինաստանի և այլ երկրների միջև ծովային միջադեպերը նկատելիորեն աճել են՝ տարածաշրջանում Պեկինի ռազմական ակտիվության հետ մեկտեղ:
ԱՄՆ-ը նույնպես որդեգրում է ավելի կոշտ մոտեցումներ և ակտիվորեն զորավարժություններ է անցկացնում տարածաշրջանում դաշնակիցների հետ: Պեկինը դա որակումմ է սադրանք, որի արդյունքում գրանցվում են նոր միջադեպեր, որոնք հեշտությամբ կարող են վերածվել հակամարտության:
«Դա նոր և անհանգստացնող իրականության մի մաս է, հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ ԱՄՆ-ի և Չինաստանի պաշտպանության բարձրաստիճան պաշտոնյաների միջև սահմանափակ հաղորդակցություն կա»,- պնդում է Զուրի Լինեցկին Eurasia Group Foundation-ից:
Սպիտակ տունը չի ընդունում, որ որևէ կեերպ մեղավոր է այս հարցում և ասում, որ փորձում է երկխոսել Պեկինի հետ:
«Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ, և գործը շատ, շատ դժվար է ընթանում: Նախագահը վստահ է, որ մենք կկարողանանք վերադառնալ Բալիի ոգուն [տեղ, որտեղ Բայդենն ու Սին վերջին անգամ հանդիպել են] ՉԺՀ-ի հետ»,- ասում է Ջոն Քիրբին:։
Անցյալ շաբաթ Սինգապուրում անցկացվող ամենամյա Շանգրի-լա երկխոսության ժամանակ Պեկինը մերժեց Վաշինգտոնի խնդրանքը՝ դեմ առ դեմ հանդիպման վերաբերյալ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի և նրա չինացի գործընկեր Լի Շանգֆունի միջև՝ Լիի նկատմամբ պատժամիջոցների պատճառով, որոնք չեն չեղարկվել վարչակազմի կողմից։
Պաշտոնյաներն աշխատում են ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի այցը Պեկին կրկին նախաձեռնելու ուղղությամբ: Վաշինգտոնը չեղարկել էր այն հունվարին չինական լրտեսական օդապարիկի խոցումից հետո: