ԱՄՆ Էներգետիկ ռեսուրսների դեպարտամենտի քարտուղարի օգնականը մեկնում է Բաքու

ԱՄՆ Պետքարտուղարության հաղրդմամբ Էներգետիկ ռեսուրսների դեպարտամենտի (ENR) քարտուղարի օգնական Ջեֆրի Ռ. Փայաթը մայիսի 30-ից հունիսի 2-ը կմեկնի Բաքու, Ադրբեջան: Հաղորդագրությունում մասնավորապես ասված է.

"Այնտեղ գտնվելու ընթացքում նա կմասնակցի Բաքվի էներգետիկայի 28-րդ ամենամյա շաբաթին, որը բաղկացած է Նավթի և գազի Կասպիական միջազգային ցուցահանդեսից, Էներգիայի և վերականգնվող էներգիայի Կասպիական միջազգային ցուցահանդեսից և Բաքվի էներգետիկ ֆորումից: Նա կհանդիպի Ադրբեջանի կառավարության պաշտոնյաների հետ՝ քննարկելու էներգետիկ անվտանգության և վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործման մեծացման հնարավորությունները։ Պետքարտուղարի օգնական Փայաթը նաև կհանդիպի այլ երկրների և կազմակերպությունների էներգետիկայի պաշտոնյաների հետ՝ խթանելու հետագա միջազգային համագործակցությունը՝ գլոբալ էներգիայի մատակարարումները իրականացնելու՝ միաժամանակ արագացնելով անցումը մաքուր էներգիայի":