ԱՄՆ պետքարտուղարության մամլո խոսնակ Մեթ Միլերը թվիթերյան գրառմամբ անդրադարձել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջերս հնչեցրած մեկնաբանություններին Հայաստանի և Ադրբեջանին տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման մասին: Միլերը մասնավորապես գրել է.
«Գնահատելի են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջերս հնչեցրած մեկնաբանությունները Հայաստանի և Ադրբեջանին կողմից տարածքային ամբողջականության փոխադարձաբար ճանաչման և խաղաղության ուղղությամբ շարունակվող հանձնառության վերաբերյալ։ Վերջնական համաձայնագիրը տեսանելի է, և մենք վճռականորեն տրամադրված ենք օգնել մեր բարեկամներին հասնել դրան»,- նշված է խոսնակի գրառման մեջ: