Կառուցողական ենք գնահատում ԱՄՆ-ում կայացած հայ-ադրբեջանական բանակցությունները. պետքարտուղարություն

ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանթ Փաթելը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում վերահաստատել է Վաշինգտոնի մոտեցումը՝ խաղաղությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև հնարավոր է:

«ԱՄՆ-ն ողջունում է [գործընթացը] և շարունակում է աշխատել՝ տևական ու արժանապատիվ խաղաղության հասնելու ուղղությամբ»,- ասել է փոխխոսնակը:

Մեկնաբանելով մայիսի 25-ին Մոսկվայում Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների հանդիպման մասին տեղեկությունը՝ փոխխոսնակը ընդգծել է. «Նա՝ [Հարավային Կովկասում բանակցությունների հարցերով ԱՄՆ պետքատուղարության ավագ խորհրդական Լուիս Բոնոն], շարունակում է խորապես ներգրավված լինել այս հարցում... ։ Մայիսի սկզբին մեր հյուրընկալած բանակցությունները որակում ենք կառուցողական: Կողմերն իրենք են համաձայնել որոշակի դրույթների շուրջ: Այժմ նրանք ավելի լավ են հասկանում միմյանց: Ողջունում ենք շարունակական երկխոսությունն այս թեմայի շուրջ»,- նշել է պետքարտուղարության փոխխոսնակը: