ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանթ Փաթելը կրկին նշել է , որ Վաշինգտոնը շարունակում է հավատալ, որ հնարավոր է հասնել Հայաստանի ու Ադբեջանի միջև կայուն խաղաղությանը:
Ի պատասխան լրագրողի հարցին Բրյուսելում կայացած Հայաստանի ու Ադրբեջանի առաջնոդների հանդիպման մասին հարցին՝ Փաթելը նշել է.
«Լրացուցիչ որևէ գնահատական չունեմ այս առնչությամբ։ Կողմերը կարող են իրենք մեկնաբանություններ անել այս կապակցությամբ: Ակնհայտ է, որ ԱՄՆ-ն այս բանակցությունների կողմ չի եղել: Սակայն հաշվի առնելով, որ դրանք այն բանակցությունների շարունակությունն են, որոնք մենք հյուրընկալել էինք Արլինգթոնում՝ նշեմ, որ մենք շարունակում ենք հավատալ, որ դրանք կարևոր առաջընթաց էին, և գտնել, որ այս երկու երկրների միջև հնարավոր է կայուն խաղաղություն»,- ասել է պեետքարտուղարության փոխխոսնակը: