Ուկրաինացի զոհված մարտիկի որդին դարձել է Թեքսասի ռազմական նախապատրաստական դպրոցի կադետ

Your browser doesn’t support HTML5

Վադիմ Հորոդնին ուկրաինացի զինվորականների ընտանիքից է։ Նրա հայրը զոհվել է՝ պաշտպանելով իրենց հայրենի Չերնիգով քաղաքը, սակայն դա չի կոտրել Վադիմի վճռականությունը՝ դառնալու զինվորական։ 14-ամյա տղան հնարավորություն է ստացել սովորել Միացյալ Նահանգներում և այժմ Թեքսասի ռազմածովային ակադեմիայի կադետ է։