Ջեյն Ռոզենբերգը, այսպես ասած, դատական նկարչի իր կարիերան սկսել է 1980 թվականին՝ Նյու Յորքի գիշերային դատարանում մարմնավաճառներին նկարելով։ Ավելի քան չորս տասնամյակ անց նույն աշխատանքին է, սակայն նրա հերոսներն այլևս հայտնի դեմքեր են։
Հինգ ոչխարներ ամառն անցկացնում են Նյու Յորքի նախկին ռազմաբազայում, որն այժմ վերածվել է այգու։ Նրանց առաքելությունն է՝ վերացնել անցանկալի բուսատեսակները քաղաքային անտառում։
Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան վարորդ է դարձել Ուկրաինայում։ Կիևի նկատմամբ Կրեմլի սանձազերծած լայնամասշտաբ ագրեսիայից հետո, Նյու Յորք նահանգի շրջակա միջավայրի պահպանության նախարար Բեզիլ Սեգոսը որոշեց, որ չի կարող պարզապես դիտորդ լինել։
Վադիմ Հորոդնին ուկրաինացի զինվորականների ընտանիքից է։ Նրա հայրը զոհվել է՝ պաշտպանելով իրենց հայրենի Չերնիգով քաղաքը, սակայն դա չի կոտրել Վադիմի վճռականությունը՝ դառնալու զինվորական։ 14-ամյա տղան հնարավորություն է ստացել սովորել Միացյալ Նահանգներում և այժմ Թեքսասի ռազմածովային ակադեմիայի կադետ է։