ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի Twitter-ի գրառումը՝ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ առանձին, իսկ այնուհետև եռակողմ բանակցություններից հետո:
«Այս շաբաթ հյուրընկալում եմ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի խաղաղ բանակցությունները Ջորջ Շուլցի անվան արտաքին քաղաքական ուսումնական կենտրոնում։ Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու բանալին երկխոսությունն է»,- գրել է Բլինքենը։