ՆԱՏՕ-ն կոչ է անում անհապաղ ազատ արձակել Ռուսաստանում ձերբակալված Wall Street Journal-ի լրագրողին

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը երկուշաբթի օրը կոչ է արել անհապաղ ազատ արձակել Wall Street Journal-ի մոսկովյան թղթակից Էվան Գերշկովիչին, ով լրտեսության կասկածանքով ձերբակալվել էր Ռուսաստանի ԱԴԾ անվտանգության ծառայության կողմից:

«Նրա ձերբակալությունը մեծ անհանգստություն է առաջացնում»,- նշել է Սթոլթենբերգը Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

Ռուսաստանի ԱԴԾ անվտանգության ծառայությունը հինգշաբթի օրը հայտնել էր, որ ձերբակալել է Գերշկովիչին՝ նրան մեղադրելով պետական գաղտնիք հանդիսացող ռուսական պաշտպանական ընկերության մասին տեղեկություններ հավաքելու մեջ։

The Wall Street Journal-ը հերքել է, որ Գերշկովիչը լրտեսություն է կատարել: Սպիտակ տունը «ծիծաղելի» է անվանել լրտեսության մեղադրանքը, որը կարող է նախատեսել մինչև 20 տարվա ազատազրկում:

«Ես միանում եմ ԱՄՆ-ին կոչ անելով Ռուսաստանին ազատ արձակել ամերիկացի լրագրող Էվան Գերշկովիչին՝ ապահովելու, որ հարգվեն լրագրող աշխատելու նրա իրավունքները: Նրա ձերբակալությունը մեծ մտահոգություն է առաջացնում: Կարևոր է հարգել մամուլի ազատությունը և լրագրողների իրավունքները հարցեր տալու և իրենց աշխատանքը կատարելու համար: Ուստի մենք կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել նրան»,- հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:

Ըստ CNN-ի, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը կիրակի օրը քննարկել են լրագրողի ձերբակալությունը: Ամերիկյան կողմի նախաձեռնած հեռախոսազրույցի ընթացքում Լավրովը Բլինքենին ասել է, որ Գերշկովիչի ճակատագիրը կորոշի ռուսական դատարանը:

Ըստ Wall Street Journal-ի կայքում նրա կենսագրության, Գերշկովիչը լուսաբանում է Ռուսաստանը, Ուկրաինան և նախկին Խորհրդային Միությունը: Նա նախկինում աշխատել է Agence France-Presse լրատվական գործակալությունում, Moscow Times-ում և New York Times-ում:

Հոդվածը պատրաստվել է Reuters լրատվականի նյութի հիման վրա: