Արևմտյան առաջին տանկերը՝ գերմանական Leopard 2 և բրիտանական Challenger 2-ն, արդեն գտնվում են Ուկրաինայում։ Հաջորդը ամերիկյան ամենահզոր M 1 Abrams-ն է:
Ուկրաինան կշարունակի ստանալ նոր հրասայլեր, ինչը նկատելի ազդեցություն կունենա ուկրաինական գարնանային հակահարձակման ընթացքի վրա։
«Այս երեք տանկերն էլ լավագույնն են ՆԱՏՕ-ի տանկերի շարքում», - ասում է պաշտոնաթող գնդապետ, ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության նախկին ավագ խորհրդական Մարկ Կանսիանը: Նրա խոսքերով, այս հրասայլերը շատ ու շատ ավելի լավն են ու մատունակ, քան ռուսականները: Եվ նա հիշեցնում է, որ ռուսները ճակատ են դուրս բերել նույնիսկ հիսուն տարի առաջ արտադրված Տ-54 և Տ-55 մակնիշի տանկեր:
‘’Կարևոր է, որ բոլոր երեք արևմտյան տանկերն արդեն ունեն մարտական օգտագործման հարուստ պատմություն’’, ասում է նա։
Ռուսաստանի հնացած տանկերը ռազմաճակատ տեղափոխելու պատճառի մի մասը մարտական մեծ կորուստներն են, ասում է Վաշինգտոնի Ծովային վերլուծությունների կենտրոնի (CNA) ավագ վերլուծաբան Դմիտրի Գորենբուրգը:
«Պատերազմի սկզբում Ուկրաինան ուներ մոտ 800 տանկ՝ բոլորը խորհրդային արտադրության», - ասում է փորձագետը։ «Նրանք կորցրել են դրանցից մի քանի հարյուրը, բայց նաև առգրավել են մի քանի հարյուր ռուսական տանկ, եւ հիմա, հավանաբար ունեն վեց կամ յոթ հարյուր խորհրդային տանկ: Արեւմտյան արտադրության նույնիսիկ հարյուր տանկերը նշանակալիա դեր կունենան, ասում է նա:
Թեև հին այս հրասայլերն ի վիճակի չեն կռվել արեւմտյան արտադրության տանկերի դեմ, սակայն կարող են հարվածել հետևակին: Չէ որ դրանք ունեն գնդացիրներ, ասում են վերլուծաբանները:
Մեծ Բրիտանիայից ստացված տեղեկություններն այն մասին, որ Challenger 2 տանկերի համար կիրառվելու են սպառված ուրանի միջուկներով արկեր, Ռուսաստանն օգտագործեց արդարացնելու համար Բելառուսում միջուկային զենքեր տեղակայելու մասին իր որոշումը: Սակայն սպառված ուրանով զինամթերքն իրականում որեւէ կապ չունի միջուկային զենքերի հետ:
Այդ դեպքում ինչո՞ւ են այդ արկերի մեջ կիրառում ուրան:
«Սպառված ուրանի առավելությունն այն է, որ այն չափազանց խիտ է», - բացատրում է Մարկ Կանսիանը: «Այն շատ ծանր մետաղ է, որն արդյունավետ է դարձնում արկը, քանի որ այն կարող է թափանցել ավելի հաստ զրահներ’’, ասում է նա:
Այսպիսով, որքան ծանր է արկը նույն չափսերով և արագությամբ, այնքան ավելի արդյունավետ է այն, հատկապես զրահները կամ ամրությունները ճեղքելիս:
Արդյո՞ք սպառված ուրանն ունի ճառագայթում: Ոչ, ասում են փորձագետներն ու ավելացնում, որ «Դրանց հետ աշխատելը բավականին անվտանգ է:
Միայն հրասայլերը չէ, որ կիրառում են սպառված ուրանով զինամթերք: Նման զինամթերք են կիրառում նաեւ A-10 Thunderbolt II գրոհային ինքնաթիռները:
Հիմա ռուսները կառչել են այս սպառված ուրանի մասին լուրերից, հայտարարելու համար, թե նման զենքերի մատակարարումը միջուկային էսկալացիայի տեսակ է: Սրանք, ասում են վերլուծաբանները, պարզապես ստեր են, որոնք ռուսների կողմից տարածվում են միտումնավոր կերպով:
Արեւմտյան փորձագետները կարծում են, որ ուկրաինական զորքերն այս հրասայլերը կկիրառեն հիմնականում հետևակին աջակցելու համար։
Ինչպես փորձագետներն են ասում, ‘’շատերն են այսօր կարծում, որ Արևմուտքն Ուկրաինային կտրամադրի ինչ-որ հրաշք զենք, որն անմիջապես կփոխի պատերազմի ընթացքը և հաղթանակ կբերի ուկրաինացիներին։ Բայց դա անհնար է, ասում են նրանք: Հաղթանակը, ասում են նրանք, մեծապես կախված կլինի Արեւմուտքից ուղարկվող զենքի մատակարարումներից, ուկրաինացի զինվորականների մարզումներից եւ ուսուցումից:
Եվ որ ամենակարեւորն է` Ուկրաինայի ժողովրդի վճռականությունից: