Ռուսաստանի Լրագրողների միությունը դուրս է մնացել Լրագրողների միջազգային ֆեդերացիայից

Դա արվել է Ֆինլանդիայի, Նորվեգիայի, Դանիայի և Իսլանդիայի լրագրողական արհմիությունների ջանքերով։

Լրագրողների միջազգային ֆեդերացիան (IFJ) չորեքշաբթի օրը՝ փետրվարի 22-ին, հայտարարեց, որ հեռացրել է Ռուսաստանի լրագրողների միությանը (СЖР) իր կազմակերպությունից։ Պատճառը բերվել է СЖР-ի մասնաճյուղերի բացումն Ուկրաինայի շրջաններում, որոնք օկուպացված են Ռուսաստանի կողմից։

«IFJ-ը միջազգային համերաշխության, անդամ միությունների միջև համագործակցության և բոլոր լրագրողների իրավունքների հարգման սկզբունքների վրա հիմնված կազմակերպություն է: Ռուսաստանի Լրագրողների միության կողմից ուկրաինական տարածքներում չորս մասնաճյուղ հիմնելու գործողությունները , բացահայտորեն խարխլեցին այս համերաշխությունը և բախում առաջացրին լրագրողների միությունների միջև»,- ասվում է IFJ-ի նախագահ Դոմինիկա Պրադալիի հայտարարության մեջ։

Լրագրողների միջազգային ֆեդերացիայի կենտրոնը Բրյուսելում է և ներկայացնում է 146 երկրների 600 հազար լրագրողների շահերը։

Հունվարին Ֆինլանդիայի, Նորվեգիայի, Դանիայի և Իսլանդիայի լրագրողական արհմիությունները սպառնացել են լքել IFJ-ն՝ ի նշան բողոքի IFJ-ի «կոռուպցիոն գործունեության» դեմ:

Դոմինիկ Պրադալին ասել է, որ IFJ-ը պատրաստվում է համագործակցել սկանդինավյան չորս արհմիությունների հետ և արդարացի է համարել նրանց քննադատությունը։ Նա նաև ասել է, որ IFJ-ը հրատապ ուղիներ է փնտրելու՝ շարունակելու աջակցել անկախ լրագրողներին Ռուսաստանի ներսում և դրսում, ովքեր վտանգի մեջ են կամ օգնության կարիք ունեն:

Սույն հոդվածը կազմվել է REUTERS լրատվականի տեղեկության հիման վրա: