Մատչելի հղումներ

Հաագայում մեկնարկել է Պուտինի դեմ «ժողովրդական դատավարությունը»


Իրավական ուժ չունեցող դատավարությանը մասնակցում են աշխարհի հայտնի իրավաբաններ:

Հաագայում «ժողովրդական դատավարություն» է սկսվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ, ում«դատում են» ագրեսիայի համար՝ պայմանավրոված Ռուսաստանի կոմից Ուկրաինա ներխուժմամբ ։

Սա խորհրդանշական քայլ է՝ ցույց տալու միջազգային տրիբունալի պատասխանատվության բացը:

Դատարանը իրավաբանորեն պարտավորեցնող չէ, սակայն մեղադրող կողմն ասել է, որ ապացույցներ կներկայացնի, որ Պուտինը ագրեսիայի հանցանք է գործել՝ մեկ տարի առաջ հրաման տալով ներխուժել Ուկրաինա` սկսելով ավերիչպատերազմ, որը հանգեցրել է հազարավոր մարդկային զոհերի և ավերակների է վերածել քաղաքներ:

«Սա հանցագործություն է, որը պետք է պատասխանատվության ենթարկվի», - ասում է կանադացի փաստաբան, դատախազ Դրյու Ուայթը:

Թեև Միջազգային քրեական դատարանը հետաքննություն է սկսել Ուկրաինայում կատարված հանցագործություններիվերաբերյալ, այն ռուս առաջնորդներին ագրեսիայի համար հետապնդելու ուժ չունի:

«Ժողովրդական դատարանը» «Կինո հանուն խաղաղության» իրավապաշտպան կազմակերպության, Քաղաքացիական ազատությունների ուկրաինական կենտրոնի և 102-ամյա իրավաբան Բեն Ֆերենցի համատեղնախաձեռնությունն է: Ֆերենցը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո նացիստական բարձրագույնառաջնորդների Նյուրնբերգյան դատախազներից վերջին ողջ մնացածն է։

Մեկշաբաթյա լսումները Հաագայում սկսվել են ԱՄՆ փոխնախագահ Կամալա Հարիսի հայտարարությունից հետո, ըստ որի Վաշինգտոնը պարզել է, որ Ուկրաինայում ռուսական զորքերը հանցագործություններ են կատարելմարդկության դեմ և պնդել է, որ մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն:

Դատարանը վճիռը կհրապարակի պատերազմի առաջին տարելիցի օրը։

Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Օլեքսանդրա Մատվիյչուկը հանդես է եկել հայտարարությամբ: «Պուտինը, քաղաքական ղեկավարությունը և բարձրագույն ռազմական հրամանատարությունը, ովքեր նախաձեռնել, ծրագրել և սկսել են այս ագրեսիվ պատերազմը, պետք է պատժվեն այս միջազգային հանցագործության համար», - տեսաուղերձով ասել է նա:

XS
SM
MD
LG