Ավելի վաղ Մանիլան չինացի զինվորականներին մեղադրել էր ֆիլիպինյան պարեկային նավի դեմ լազեր օգտագործելու մեջ
ԱՄՆ-ը կրկնել է, որ կպաշտպանի իր պայմանագրային դաշնակցին, եթե Ֆիլիպինների ուժերը հարձակման ենթարկվեն վիճելի Հարավչինական ծովում:
Հայտարարությունը հնչեց այն բանից հետո, երբ Ֆիլիպինները մեղադրեցին չինական առափնյա պահպանության նավին մարտական լազերով պարեկային նավը ռմբակոծելու մեջ, որը կարճ ժամանակով կուրացրեց անձնակազմի մի մասին:
«[Չինաստանի] վտանգավոր վարքագիծն ուղղակիորեն սպառնում է տարածաշրջանային խաղաղությանը և կայունությանը, խախտում է միջազգային իրավունքով երաշխավորված նավարկության ազատությունը Հարավչինական ծովում և խաթարում կանոնների վրա հիմնված միջազգային կարգը», - ասել է պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը:
«Միացյալ Նահանգները կանգնած է մեր ֆիլիպինյան դաշնակիցների կողքին», - հայտարարել է Փրայսը:
Նախագահ Ֆերդինանդ Մարկոս կրտսերը իր մոտ է կանչել Չինաստանի դեսպանին՝ իր խորը մտահոգությունը հայտնելու համար։
Չինաստանը հավակնում է Հարավչինական ծովի գրեթե ողջ ջրային տարածքին, ինչը կարող է հանգեցնել այլ կողմերի հետ բախման:
Չինացի զինվորականներին արդեն մեղադրել են Հարավչինական ծովում պարեկություն իրականացնող ավստրալական ռազմական ինքնաթիռների դեմ լազերներ կիրառելու մեջ։
Հոդվածը պատրաստվել է Associated Press գործակալության նյութի հիման վրա