Մոլդովայի վարչապետ Նատալյա Գավրիլիցան ուրբաթ հայտարարել է, որ լքում է իր պաշտոնը, ինչը, ըստ սահմանադրության, նշանակում է նախարարների ողջ կաբինետի հրաժարական։
«Վարչապետ լինելուց մեկուկես տարի հետո ժամանակն է հայտարարելու իմ հրաժարականի մասին»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Գավրիլիցան՝ հրաժարվելով պատճառաբանել իր որոշումը։
Վարչապետի ճեպազրույցին նախորդել է նախագահ Մայա Սանդուի հանդիպումը վարչակազմում, որին մասնակցել են կառավարության անդամները և խորհրդարանը վերահսկող «Գործողության և համերաշխության» կուսակցության ներկայացուցիչները։
Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն ընդունել է կառավարության հրաժարականը։
«Իրավական ընթացակարգերի համաձայն՝ վարչապետի հրաժարականից հետո խորհրդակցություններ կանցկացվեն խորհրդարանական խմբակցությունների հետ, այնուհետև ես կառաջադրեմ վարչապետի թեկնածու»,- գրել է Սանդուն ֆեյսբուքյան իր էջում։