Միացյալ Նահանգները նոր պատժամիջոցներ է սահմանել Վագների ՊՄԿ-ի և Ուկրաինայի վրա Կրեմլի հարձակման այլ մեղսակիցների դեմ

Ֆինանսների նախարարությունը և Պետդեպարտամենտը պատժամիջոցների ցուցակում են ներառել են ֆիզիկական և իրավաբանական անձանց, որոնք առնչություն ունեն այսպես կոչված «Վագներականների» հետ:

Հինգշաբթի օրը ԱՄՆ-ը լրացուցիչ պատժամիջոցներ է սահմանել ռուսական «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության նկատմամբ, որը, ըստ ամերիկացի պաշտոնյաների, օգնում է ռուս զինվորականներին պատերազմ մղել Ուկրաինայի դեմ:

Ֆինանսների նախարարությունը հայտնել է, որ Վագների ՊՄԿ-ն ներառել է «խոշոր անդրազգային հանցավոր կազմակերպությունների» ցուցակում։ Սա տասնյակ անհատների և կազմակերպությունների դեմ ուղղված ջանքերի մի մասն է, որոնք կոչված են թուլացնել պատերազմ վարելու Ռուսաստանի կարողությունը:

Պատժամիջոցների շրջանակներում սառեցվել է ցանկացած ակտիվ, որը Վագների ՊՄԿ-ը կարող է ունենալ ԱՄՆ-ում:

Ամերիկացիներին արգելվում է միջոցներ, ապրանքներ կամ ծառայություններ տրամադրել այս խմբին:

Մեկ այլ հրամանի շրջանակներում Ֆինանսների նախարարությունը նաև լրացուցիչ պատժամիջոցներ է սահմանել Վագների ՊՄԿ-ների դեմ՝ կանանց, երեխաների և Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետության քաղաքացիական բնակչության այլ անդամների նկատմամբ բռնության ակտերի համար:

Վաշինգտոնը նաև ցուցակագրել է այլ կազմակերպությունների, որոնք մեղադրվում են Վագների ռազմական գործողություններին աջակցելու մեջ, այդ թվում՝ ռուսական Terra Tech բաժնետիրական ընկերությունը և չինական Changsha Tianyi Space Science and Technology Research Institute-ը:

Ցուցակում ներառված են Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի հետ կապված մի շարք այլ իրավաբանական և ֆիզիկական անձինք։

Պատժամիջոցները ներառում են JSC NPK BARL ռուսական տիեզերական ընկերությունը, որն աջակցում է Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողություններին: «BARL» ԲԲԸ-ն ռուս զինվորականներին տրամադրում է արտասահմանյան բարձրորակ արբանյակային պատկերներ:

Պատժամիջոցներ են կիրառվել Ռուսաստանի Դաշնային քրեակատարողական ծառայության երեք աշխատակիցների նկատմամբ, ովքեր նպաստել են Վագների ՊՄԿ-ում ռուս բանտարկյալների հավաքագրմանը` Դմիտրի Բեզրուկիխին, Արկադի Գոստևին և Իվան Պրոկոպենկոյին:

Ցուցակում ընդգրկված են ՌԴ փոխվարչապետ, ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովը և Ռոստովի մարզի ընտրական հանձնաժողովի նախագահ Անդրեյ Բուրովը։

Պատժամիջոցներն ազդել են ռուս օլիգարխ Վլադիմիր Պոտանինի ակտիվների վրա, ով պատժամիջոցների տակ է 2022 թվականի դեկտեմբերի 15-ից։ Նոր պատժամիջոցներ են սահմանվել Վագների ՊՄԿ-ների հետ փոխկապակցված MK INTERROS INVEST, Whiteleave Holdings Limited, Saltcliff Trading Limited և Interros Holding Company-ի և նրա գործադիր տնօրեն Սերգեյ Բատեխինի նկատմամբ։

Պատժամիջոցների ցանկում են Rostec-ի ղեկավար Սերգեյ Չեմեզովը և ռուս գործարար, «ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ֆինանսիստ» Սերգեյ Ադոնևը։

Պետքարտուղարությունը նաև հայտարարել է իր պատժամիջոցների մասին հինգ կազմակերպությունների և մեկ անձի նկատմամբ, որոնք կապված են «Վագներ» խմբի և նրա առաջնորդ Եվգենի Պրիգոժինի հետ:

Պատժամիջոցներն ուղղված են Վագների կառույցի մի շարք առանցքային ակտիվների, այդ թվում՝ նրա ավիացիոն ընկերության, քարոզչական կազմակերպության և ֆրոնտային ընկերությունների: Օտարերկրյա ակտիվների վերահսկողության գրասենյակը (OFAC) նաև թվարկում է Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում, Չինաստանում, Լյուքսեմբուրգում և Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող անհատներին և կազմակերպություններին որոնք ներգրավված են Վագների գործունեության մեջ ամբողջ աշխարհում:

Սույն հոդվածը կազմվել է Reuters լրատվականից ստացված տեղեկության հիման վրա: