Ջո Բայդենը հրապարակել է նախագահական հուշագիր` վերարտադրողական առողջության խնամքի հասանելիությունը պաշտպանելու հետագա ջանքերի վերաբերյալ: Ֆլորիդայում փոխնախագահ Քամալա Հարիսը հայտարարել է վերարտադրողական իրավունքների համար պայքարում հետագա քայլերի մասին՝ վերահաստատելով վարչակազմի հանձնառությունը` պաշտպանելու հղիության արհեստական ընդհատումների նկատմամբ հասանելիությունը:
Հիշեցնենք, որ Բայդենը պաշտպանում է mifepristone-ի հասանելիությունը՝ դեղամիջոց, որն օգտագործվում է բժշկական աբորտի համար: Այն հաստատվել է Սննդամթերքի և դեղերի վարչության (FDA) կողմից ավելի քան 20 տարի առաջ և օգտագործվում է Միացյալ Նահանգներում աբորտների մեծ մասի համար:
Այս ամսվա սկզբին FDA-ն միջոցներ ձեռնարկեց mifepristone-ի անվտանգ հասանելիություն ապահովելու համար՝ թույլ տալով հեռաբժշկության շարունակական օգտագործումը դեղը նշանակելու համար և ստեղծելով նոր տարբերակ հավաստագրված դեղատների համար՝ այն հիվանդներին տրամադրելու նպատակով:
Որոշ նահանգներ քայլեր են ձեռնարկել՝ կանխելու բժշկական աբորտներ իրականացնելու կանանց իրավունքը և կանխելու դեղատներին FDA-ի վկայական ստանալու հնարավորությունը:
Նախագահ Բայդենն այսօր ստորագրում է նախագահական հրամանագիր՝ բժշկական աբորտի հասանելիության հետագա պաշտպանության համար:
Գլխավոր դատախազը և նահանգային առողջապահության նախարարներն ու առողջապահության գերատեսչությունները նաև ուղեցույցներ կտրամադրեն Սպիտակ տան միջգերատեսչական աշխատանքային խմբին վերարտադրողական առողջության հասանելիության վերաբերյալ, որը ստեղծվել է Նախագահ Բայդենի կողմից 14076 գործադիր հրամանի համաձայն՝ բժշկական աբորտ ապահովելու խոչընդոտները լուծելու լրացուցիչ ուղիների վերաբերյալ: