Չինաստանի բնակչությունը 60 տարվա ընթացքում առաջին անգամ նվազել է

Բնակչության անկումը 2022 թվականին կազմել է 850 հազար մարդ

Չինաստանը հայտնել է, որ իր բնակչությունը անցյալ տարի նվազել է վեց տասնամյակի ընթացքում առաջին անգամ։

Ազգային վիճակագրական բյուրոյի տվյալներով՝ անցյալ տարի Չինաստանում ծնվել է 9,56 միլիոն մարդ, մահացել՝ 10,41 միլիոնը։ Այսպիսով, բնակչության անկումը կազմել է 850 հազար մարդ։

Սա բնակչության առաջին անկումն է 1950-ականների վերջից ի վեր, երբ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հիմնադիր Մաո Ցզեդունի «Մեծ թռիչք» տնտեսական փորձը հանգեցրեց զանգվածային սովի, որը սպանեց միլիոնավոր մարդկանց:

Ծնելիության նվազումը Չինաստանի իշխանությունների տարիների քաղաքականության արդյունքն էր, որը թույլ էր տալիս ընտանիքներին ունենալ միայն մեկ երեխա:

Քաղաքականությունը թուլացավ 2016 թվականին, և այդ ժամանակվանից ի վեր Պեկինը մտցրեց մի շարք խթաններ, ներառյալ կանխիկ վճարումները, որպեսզի զույգերը ընտանիք կազմեն:

Այնուամենայնիվ, չինացի երիտասարդ շատ զույգեր որոշում են միայն մեկ երեխա ունենալ կամ ընդհանրապես երեխա չունենալ՝ 1,41 միլիարդ բնակչություն ունեցող երկրում ապրուստի թանկացման պատճառով: