Նա վարժ տիրապետում է ռուսերենի, 2014-2017 թվականներին աշխատել է Մոսկվայում ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարի տեղակալի պաշտոնում, իսկ վերջին տարիներին ղեկավարել է Հայաստանում ԱՄՆ-ի դիվանագիտական առաքելությունը
Սենատը հաստատել է Լին Թրեյսիի թեկնածությունը, որին նախագահ Ջո Բայդենը առաջադրել է Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում։
Չորեքշաբթի օրը Թրեյսիի թեկնածությունը հաստատվել է ձայների ճնշող մեծամասնությամբ՝ 93 կողմ 2 դեմ։ Դեմ են քվեարկել հանրապետական սենատորներ Ռենդ Փոլը և Մայք Լին։
Թրեյսին, ով նախքան նշանակումը զբաղեցնում էր Հայաստանում դեսպանի պաշտոնը, կդառնա Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնը զբաղեցնող առաջին կինը:
«Միացյալ Նահանգներն ունի դեսպանի կարիք, ով կներկայացնի մեզ Մոսկվայում», - ասել է Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը՝ հիշեցնելով, որ այսօր Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի 300-րդ օրն է և կոչ անելով աջակցել Թրեյսիին:
Բայդենը Թրեյսիի առաջադրման մասին հայտարարեց սեպտեմբերին՝ Ջոն Սալիվանի հրաժարականից շաբաթներ անց:
Թրեյսին վարժ տիրապետում է ռուսերենի և 2014-2017 թվականներին աշխատել է որպես Մոսկվայում ԱՄՆ-ի դիվանագիտակամ առաքելության ղեկավարի տեղակալ։
Հոդվածը պատրաստվել է Reuters գործակալության նյութի հիման վրա