Բայդենը քննարկում է օրենսդրական առաջնահերթությունները՝ Կոնգրեսի առաջնորդների հետ

Նախագահ Ջո Բայդենը երեքշաբթի կհանդիպի Կոնգրեսի առաջնորդների հետ՝ քննարկելու մինչև տարեվերջի օրենսդրական առաջնահերթությունները։

Հանդիպման մասին հայտարարել է Սպիտակ տունը։

Օրենսդիրների առաջնահերթությունների ցանկում դեկտեմբերի 16-ից հետո դաշնային կառավարության ֆինանսավորումն է, քանի որ առկա ֆինանսները արդեն սպառվում են:

Ցուցակում է նաև Ազգային պաշտպանության մարմնի ակտը և ձայների հաշվարկի մասին օրենքը, որի նպատակն է վերականգնել է Կոնգրեսի նախագահական ընտրությունները հավաստագրելու գործընթացը: Երեքշաբթի օրը Սենատը նաև կընդունի միասեռ ամուսնությունները պաշտպանող օրինագիծը:

Բայդենը միասնության կոչ է արել, քանի որ դեմոկրատները պահպանել են Սենատի վերահսկողությունը նոյեմբերի 8-ի միջանկյալ ընտրություններում։ Չնայած նրան, որ հանրապետականները մեծամասնություն են ստացել Ներկայացուցիչների պալատում, Բայդենի վարչակազմը պահպանել է դատավորների և այլ պաշտոններում թեկնածուներին հաստատելու հնարավորությունը: Դեմոկրատները նաև կկարողանան շարունակել զգալի միջոցներ հատկացնել Ուկրաինային ֆինանսավորելու համար, իսկ ներքաղաքական հարթությունում՝ իրականացնել մի շարք սոցիալական ծրագրեր։

Կոնգրեսի նոր կազմն իր աշխատանքները կսկսի հունվար ամսին։

Հոդվածը պատրաստվել է Ամերիկայի Ձայնի ռուսական ծառայության նյութի հիման վրա: