ԱՄՆ Գերագույն դատարանը որոշում է կայացրել ընդդեմ Դոնալդ Թրամփի վերջինիս հարկային հայտարարագրերը Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովին տրամադրելու գործի շրջանակում: Հանրապետական նախկին նախագահը, ով դեմոկրատների գլխավորած հանձնաժողովի պահանջը որակել է քաղաքականապես մոտիվացված, պարտություն է կրել դատարանում:
Դատավորները մերժել են Թրամփի հոկտեմբերի 31-ի արտակարգ դիմումը, որը միտված էր արգելափակել ստորին ատյանի դատարանի որոշումը, որով բավարարվել էր համապատասխան հանձնաժողովի պահանջը՝ վերջին վեց տարվա Թրամփի հարկային հայտարարագրերը օրեսդրական աշխատանքի շրջանակի ներքո հանձնաժողովի ուսումնասիրմանը հանձնելու մասին:
Դեմոկրատների գլխավորած հանձնաժողովը քիչ ժամանակ կունենա իր աշխատանքը ավարտելու համար, քանի որ հունվար ամսից հանրապետականները ստանձնում են առաջնորդություն՝ Ներկայացուցիչների պալատում անցած ամսվա միջանկյալ ընտրություններում մեծամասնություն ստանձնելու արդյունքում:
Your browser doesn’t support HTML5
Հարկային հայտարարագրերի շուրջ պայքարը Թրամփի համար իրավական բազմաթիվ խնդիրներից մեկն է, քանի որ նա մտադրված է առաջադրվել 2024 թվականի նախագահական ընտրություններում:
Թրամփի խոսնակն անմիջապես չի արձագանքել մեկնաբանության խնդրանքին։
Դոնալդ Թրամփը չորս տասնամյակների ընթացքում առաջին նախագահն է, ով չի հրապարակել իր հարկային հայտարարագրերը՝ փորձելով գաղտնի պահել իր կարողության և իրեն պատկանող անշարժ գույքի ընկերության՝ Trump Organization-ի գործունեության մասին մանրամասները: