Պուտինը չի մասնակցի G20-ի գագաթնաժողովին Բալիում

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը միացել է համաշխարհային առաջնորդներին Ինդոնեզիայի Բալի կղզում՝G-20 գագաթնաժողովին, որը կազմակերպել է նախագահ Ջոկո Վիդոդոն: Նախագահ Բայդենը շնորհակալություն է հայտնել նախագահ Վիդոդոյին՝ այս գագաթնաժողովը կազմակերպելու համար:

Բարեկամական այս մթնոլորտը մոռացության է մատնում Վաշինգտոնի և Ջակարտայի միջև ամիսներշարունակ ինտենսիվ դիվանագիտական խորհրդակցությունները աշխարհի քսան խոշորագույնտնտեսությունների առաջնորդների հավաքին ընդառաջ, որը ստվերվել է Ուկրաինայի պատերազմով և Ռուսաստանի նկատմամբ Արևմուտքի ճնշումներով:

G-20-ի տասնյոթ անդամները ներկայացված են իրենց առաջնորդների մակարդակով, ներառյալ Մեծ Յոթնյակի խմբի (G-7) առաջատար արդյունաբերական զարգացած երկրները և Չինաստանը:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անձամբ չի մասնակցում, և պարզ չէ, թե արդյոք նա կմասնակցի առցանց, թե ոչ։ Իր հերթին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմեր Զելենսկին գործնականում կմասնակցի հավաքին՝ չնայած Ուկրաինան այս խմբի անդամ չէ։

Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը շրջանցեց այն հարցը, թե արդյոք Բայդենը գոհ է ներկաների վերջնական ցուցակից։ Նա ասել է, որ Բայդենը գագաթնաժողովը տեսնում էորպես աշխարհի խոշոր տնտեսությունների առաջնորդների համար Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմի հետևանքները լուծելու հնարավորություն և կենտրոնանալու է գործնական հարցերի վրա, ներառյալ պարենային և էներգետիկ անվտանգության և պարտքի բարեփոխման:

Your browser doesn’t support HTML5

ԱՄՆ նախագահը՝ Չինաստանի առաջնորդին. կարող ենք կառավարել տարաձայնությունները և թույլ չտալ, որ մրցակցությունը վերածվի հակամարտության

Սալիվանը հրաժարվեց պատասխանել, թե արդյոք Բայդենը կհեռանա դահլիճից, եթե Պուտինն առցանց մասնակցի միջոցառմանը: Այս ուղղությամբ հարցադրումը նա որակեց հիպոթետիկ:

Իր հերթին Ինդոնեզիայի առաջնորդ Վիդոդոյի համար արևմտյան առաջնորդների, ինչպես նաև Չինաստանի, Ճապոնիայի, Հարավային Կորեայի, Հնդկաստանի և այլոց մասնակցությունը գագաթնաժողովին մի կողմից ու մյուս կողմից Մոսկվային հանգիստ վերաբերմունքը և հրաժարումը մասնակցությունից, առավել օպտիմալ տարբերակն է:

Զելենսկիին հրավիրելը դիվանագիտական կոմպրոմիս էր Վիդոդոյի համար, ով պնդում էր, որ ինքը չի կարող չհրավիրել Մոսկվային՝ չնայած արևմտյան առաջնորդների բոյկոտի սպառնալիքներին:

Ջակարտան կփորձի կենտրոնանալ երեք հիմնական ոլորտների վրա, որոնք երկիրն ընտրել էր իր նախագահության ներքո՝ համաշխարհային առողջապահության բարելավում, էներգետիկա և թվայնացում: Այն ցանկանում է վստահ լինել, որ ոչ միայն կառավարությունների, այլ նաև բիզնես շահագրգիռ կողմերի և քաղաքացիական հասարակության կողմից մշակված այս օրակարգը կտեղափոխվի G-20-ի հաջորդ նախագահությանը Հնդկաստանի ներքո, ասել է Ջակարտայում գտնվող Synergy Policies վերլուծական կենտրոնի հիմնադիր Դիննա Պրապտո Ռահարջան Ամերիկայի Ձայնին:

Բացի այդ, ուկրաինական պատերազմի պայմաններում, Ջակարտան նպատակ է հետապնդում ավելի չխորացնել լարվածությունը աշխարհում: Ինդոնեզիան բախվում է նոր տեսակի գլոբալ հավասարակշռությանն ու գլոբալ բազմաբևեռության ձևավորմանը, պնդում են վերլուծաբանները:

Վիդոդոյի կառավարությունը հաջորդ տարվա համար մտադիր է 89 միլիարդ դոլարի ներդրումներ կատարել և ագրեսիվ կերպով միջոցներ է փնտրում իր կապիտալը Բորնեո տեղափոխելու համար: Այսծրագիրը գնահատվում է 34 միլիարդ դոլար:

Ըստ Սպիտակ տան՝ իրենց հանդիպման ժամանակ Բայդենը և Վիդոդոն քննարկել են իրենց գործընկերության ընդլայնումը, այդ թվում՝ Գործընկերություն հանուն համաշխարհային ենթակառուցվածքների և ներդրումների նախաձեռնության (PGII) միջոցով, որը միտված է հակազդելու Չինաստանի «Գոտի և ճանապարհ» նախաձեռնությանը:

Միևնույն ժամանակ նոյեմբերի 14-ին Բալիում կայացավ Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինը և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի երկար սպասված հանդիպումը: Այսօր երկրների միջև հարաբերությունները գտնվում են վերջին տասնամյակների ընթացքում ամենացածր մակարդակի վրա և ուղեկցվում են բազմաթիվ տարաձայնություններով Թայվանի խնդրից մինչև առևտրային մի շարք հարցեր:

Սա առաջնորդների առաջին անձամբ հանդիպումն էր Բայդենի նախագահ դառնալուց ի վեր: Բայդենըև Սին սեղմել են ձեռքերը Բալիի Նուսա Դուա ծովածոցում գտնվող Mulia անունը կրող հյուրանոցումկայացած հանդիպման ժամանակ:

Բանակցությունների մեկնարկին Բայդենը Չինաստանի առաջնորդին ասել է, որ երկու երկրների միջև հաղորդակցությունն առանցքային է։

«Որպես մեր երկու երկրների առաջնորդներ՝ մենք պատրաստ ենք ստանձնել պատասխանատվություն, իմ կարծիքով, ցույց տալու համար, որ Չինաստանը և Միացյալ Նահանգները կարող են կառավարել իրենց տարաձայնությունները, և թույլ չտալ, որ մրցակցությունը վերածվի հակամարտության: Մենք կարող ենք գտնել ուղիներ՝ միասին աշխատելու հրատապ գլոբալ հարցերի ուղղությամբ, որոնք պահանջում են մեր փոխադարձ համագործակցությունը»,- ասել է Բայդենը։

Ակնկալվում է, որ կողմերը քննարկել են Թայվանի, Ուկրաինայի և Հյուսիսային Կորեայի միջուկային խնդիրներ, որոնք նույնպես կքննարկվեն G20-ին, որը կանցնի առանց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցության:

Հոդվածը պատրաստվել է Փեթսի Վիդակուսվարայի, Ահադիան Ուտամանի և Reuters գործակալության նյութերի հիման վրա