ԱՄՆ-ը կոչ է արել Իրանին հեռացնել Կանանց կարգավիճակի հարցերով ՄԱԿ-ի հանձնաժողովի գլխավոր միջկառավարական մարմնից, որը զբաղվում է գենդերային հավասարության և կանանց հզորացման հարցերով:
«Այս աշխատանքը կենսական նշանակություն ունի»,- հայտնել է ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Լինդա Թոմաս-Գրինֆիլդը՝ մեկնաբանելով հանձնաժողովի գործունեությունը։ «Հանձնաժողովը արժանի է մեր լիակատար աջակցությանը, հատկապես, երբ շատ կանանց և աղջիկների իրավունքներ այժմ հարվածի տակ են: Սակայն այն չի կարող ազատ գործել երբ ներսից խարխլված է»։
ԱՄՆ դեսպանը նշել է, որ Իրանի անդամակցությունը «տգեղ բիծ» է հանձնաժողովի վստահելիությանը:
«Մենք կարծում ենք, որ այսպես շարունակել չի կարելի»,- հավելել է նա։
Դեսպան Թոմաս-Գրինֆիլդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ պաշտոնական նիստում խոսել է սեպտեմբերի 16-ին Իրանում անցկացվող զանգվածային բողոքի ցույցերի մասին, որոնք սկսել են 22-ամյա Մահսա Ամինիի մահից հետո:
Հոդվածը պատրաաստվել է Reuters լրատվականի նյութի հիման վրա: