ԱՄՆ արտաքին գործերի գերատեսչությունը հայտարարել է, որ խաղադրույքները չեն կարող ավելի բարձր լինել ոչ միայն Ուկրաինայի, այլև ՄԱԿ-ի համակարգի հիմքում ընկած սկզբունքների համար
Ռուսական ներխուժումն Ուկրաինա ոչ միայն փորձ է տապալելու ուկրաինական պետությունը, ուկրաինական կառավարությանը, «այլև փորձ է բնաջնջել ուկրաինացի ժողովրդին և նրա ինքնությունը», - նշել է պետքարտուղարությունը:
«Խաղադրույքները չեն կարող ավելի բարձր լինել ոչ միայն Ուկրաինայի, այլ նաև այն սկզբունքների համար, որոնք վտանգված են: Դրանք ՄԱԿ-ի կանոնադրությունն են, սկզբունքները, որոնց հիմքում ընկած է ՄԱԿ-ի համակարգը վերջինիս ստեղծման օրվանից, սկզբունքներ, որոնք աշխույժ են պահել ազգերի միջև հարաբերությունները շուրջ ութ տասնամյակ»,- ասել է պետքարտտուղարության խոսնակ Նեդ Փրայսը:
«Կոնգրեսի անդամները, այլ շահագրգիռ կողմեր այս երկրում և ամբողջ աշխարհում հասկանում են, որ մեր աջակցությունը կենսական նշանակություն ունի Ուկրաինայի համար, բայց այն կենսական է ողջ աշխարհում», - հավելել է Փրայսը: