Իրանում երիտասարդ կնոջ մահից հետո շաբաթների ընթացքում ամբողջ աշխարհում փողոցները լցվել են ցուցարարներով: Բարոյականության օրենքները խախտելու համար ոստիկանություն բերման ենթարկված և այնտեղ զոհված Մահսա Ամինին դարձավ Իրանում մարդու իրավունքների շարժման մղիչ ուժը:
Իսլամական Հանրապետությունը հրապարակել է ոստիկանական բաժանմունքի տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է Ամինին ընկնում գետնին: Պաշտոնյաները ասում են, որ անկումը մահացու սրտի կաթված է առաջացրել: Նրա ընտանիքն ասում է, որ որքանով իրենք են տեղյակ Ամինին սրտի հետ կապված խնդիրներ չի ունեցել:
Ամինիի ընտանիքն այսօր ավելի շատ հարցեր ունի, քան պատասխաններ: Նրա հայրը՝ Ամջադ Ամինին, նրա մահից անմիջապես հետո «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում ասել է. «Իշխանությունները մեզ երբեք չեն հայտնել դիահերձման արդյունքը։ Նրանք զեկույց են գրել այնպես, ինչպես ուզում էին: Իշխանությունները խոստացել են լիարժեք հետաքննություն անցկացնել, բայց ես երդվում եմ Աստծուն, որ չեմ հավատում նրանց ասած ոչ մի խոսքին։ Ես նրանց ընդհանրապես չեմ վստահում, և վստահ եմ, որ նրանք ստում են։ Ինչ էլ որ անեն կամ ասեն, ոչինչ իմ աղջկան մեզ չի վերադարձնի: Նրա կողքին ձերբակալված աղջիկներից ոմանք պատմեցին, որ Մահսան մահակով հարված է ստացել գլխին։ Դա սուտ է։ Երդվում եմ Աստծուն, որ նա սրտի ոչ մի խնդիր չուներ »։
Ամջադ Ամինին նաև ասել է, որ իր միակ խնդրանքն է՝ որ իր դստեր կյանքը չմոռացվի: