Մատչելի հղումներ

Լիբանանը և Իսրայելը մոտ են համաձայնության ծովային սահմանների վերաբերյալ


Լիբանանը և Իսրայելը ստացել են ԱՄՆ-ի միջնորդությամբ ծովային սահմանի վերաբերյալ համաձայնագրի վերջնական նախագիծը, որը բավարարում է նրանց բոլոր պահանջները և կարող է արագորեն հանգեցնել «պատմական համաձայնագրի», երեքշաբթի օրը հայտարարել են երկու երկրների բանակցողները:

Համաձայնությունը կհանգեցնի տարածքային վեճերի կարգավորմանը Միջերկրական ծովի արևելյան հատվածում, որտեղ Լիբանանը նպատակ ունի բնական գազի որոնումներ իրականացնել, և այն ջրերի մոտ, որտեղ Իսրայելն արդեն հայտնաբերել է կարևոր էներգակիրների հանքեր:

Իրանի կողմից աջակցվող լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը, որը ԱՄՆ-ում, Իսրայելում և մի շարք այլ երկրներում ճանաչված է որպես «ահաբեկչական կառույց», սպառնացել է ուժ կիրառել Իսրայելի դեմ, եթե այն գազ փնտրի վիճելի տարածքի մոտ, քանի դեռ Լիբանանը չի ստացել թույլտվություն անել դա իր ծովային տարածքներում:

Իսրայելը և Լիբանանը կարող են համաձայնության գալ ծովային սահմանների հարցում
please wait

No media source currently available

0:00 0:01:30 0:00

Անցած շաբաթ Իսրայելը մերժեց համաձայնագրում Լիբանանի վերջին րոպեին առաջարկվող փոփոխությունները, որոնք կարծես թե վտանգի տակ դրեցին համաձայնությանը հասնելու երկարամյա ջանքերը:

Երկու երկրների պաշտոնյաները սերտ կապի մեջ են եղել ամերիկացի միջնորդ Ամոս Հոխշտեյնի հետ վերջին մի քանի օրվա ընթացքում՝ փորձելով կարգավորել առկա տարաձայնությունները:

Լիբանանի նախագահն ասել է, որ համաձայնությունը չի նշանակի «գործընկերություն» Իսրայելի հետ, մի երկիր, որը Լիբանանը չի ճանաչում և պաշտոնապես համարում իր թշնամի։

Իսրայելի էներգետիկայի նախարար Կարինե Էլհարարը Army Radio-ին ասել է, որ ստորագրման ամսաթիվը դեռ հստակեցված չէ: Իսրայելում ընտրություններ են անցնելու նոյեմբերի 1-ին, և դեռևս պարզ չէ, թե արդյոք համաձայնագիրը պետք է ստանա խորհրդարանի հաստատումը, թե ոչ:

XS
SM
MD
LG