Կիրակի օրը հոկտեմբերի 16-ին հազարավոր մարդիկ դուրս են եկել Փարիզի փողոցներ՝ բողոքելու գների աճի դեմ, քանի որ նավթավերամշակման գործարաններում աշխատավարձերի բարձրացման համար շաբաթներ տևած գործադուլներն ու բողոքի ակցիներչը հանգեցրեցին համընդհանուր գործադուլի:
Ձախակողմյան La France Insoumise (Չխոնարհված Ֆրանսիա) կուսակցության առաջնորդ Ժան-Լյուկ Մելանշոնը երթի է դուրս եկել գրականության ոլորտում այս տարվա Նոբելյան մրցանակակիր Աննի Էռնոյի կողքին: Նա կոչ է արել երեքշաբթի հոկտեմբերի 18-ին դիմել համընդհանուր գործադուլի։
Մելենշոնը հետևեց չորս արհմիությունների նախաձեռնությանը, որին չի միացել, սակայն, Ֆրանսիայի ամենամեծ, չափավոր CFDT արհմիությունը: Բողոքի կազմակերպիչ չորս արհմիությունները կոչ են արել գործադուլներ և բողոքի ցույցեր կազմակերպել աշխատավարձերի բարձրացման պահանջով:
Չորս արհմիությունները նաև կոչ արեցին բողոքի ցույցեր կազմակերպել՝ գործադուավորողների գործադուլ իրականացնելու իրավունքը պաշտպանելու համար, այն բանից հետո, երբ կառավարությունը փորձեց դիմել որոշակի քայլերի նավթավերամշակման գործարանների մի շարք աշխատակիցների դեմ, ինչը արհմիությունների կողմից դիտարկվեց որպես նրանց սահմանադրական իրավունքների խախտում:
Your browser doesn’t support HTML5
«Մենք այսօր այստեղ լինելու շատ պատճառներ ունենք: Պետք է վերջ տալ այն ավանդույթին, երբ մի կառավարություն, որը չի լսում մեզ, շարունակում է բարեհաճել այն նույն մարդկանց, ումից էլ հետո խնդրում է քայլեր ձեռնարկել: Ինչ-որ պահին այս ամենին պետք է վերջ տրվի», - ասում է ցուցարար Նատալի Մերիուն:
«Էներգիայի և սննդամթերքի սակագները շատ բարձր են, մենք երբեք այս տեմպերով այս վիճակից դուրս չենք գա»,- ասում է մեկ այլ ցուցարար՝ Մայքլը։
Երթին հաջորդեց NUPES խորհրդարանական կոալիցիայի կոչը, որը հուսով է շրջել ընտանեկան բռնության մեղադրանքների էջը, որոնք հետապնդել են կոալիցիայի բարձրաստիճան անդամներին վերջին շրջանում:
Բյուջեի նախարար Գաբրիել Աթալն ասել է, որ ձախակողմյան կոալիցիան փորձում է օգտագործել ներկա իրավիճակը, որը նշանավորվում է ֆրանսիական EDF ատոմակայաններում և ֆրանսիական նավթավերամշակման գործարաններում շարունակվող գործադուլներով:
Հոդվածը պատրաստվել է Reuters գործակալության նյութի հիման վրա