ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Ջ. Բլինքենն այսօր հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Պետքարտուղարթւթյան հաղորդմամբ՝ «պետքարտուղար Բլինքենը երախտագիտություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի կողմից իրականացվող դրական քայլերի համար՝ կայուն խաղաղության համաձայնագրի հասնելու ուղղությամբ, ներառյալ արտաքին գործերի նախարարների և առաջնորդների միջև ուղիղ բանակցությունները։ Պետքարտուղար Բլինքենը վարչապետ Փաշինյանին հորդորել է շարունակել աշխատել Ադրբեջանի հետ իր ժամանակի մեջ և համաչափ քայլերի ուղղությամբ՝ խաղաղ գործընթացին աջակցելու համար։ Պետքարտուղար Բլինքենը վերահաստատել է ԱՄՆ աջակցությունը, այդ թվում սահմանների հստակ սահմանազատմանը, տրանսպորտային կապերի վերահաստատմանը, անհայտ կորածների ճակատագրի բացահայտմանը և նույնականացմանը, կալանավորների վերադարձին և այլ հարցերին: Պետքարտուղար Բլինքենը նաև ողջունել է Ադրբեջանի հետ սահմանին ԵՄ քաղաքացիական առաքելության ծրագրերը՝ վստահություն ստեղծելու նպատակով: Նա ընդգծել է Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավունքների և երաշխիքների շուրջ քննարկումների կարևորությունը և երկու կողմերի միջև հրադադարի ռեժիմը պահպանելու և բանակցային համաձայնագրի վրա կենտրոնանալու անհրաժեշտությունը՝ որպես կայուն խաղաղության միակ ճանապարհ»:
Իր թվիթերյան գրառման մեջ պետքարտուղարն այս առիթով գրել է. «Զրուցել եմ Հայաստանի վարչապետ Փաշինյանի հետ՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև պաշտոնական խաղաղության բանակցություններում առաջընթացը ողջունելու համար։ Բանակցային համաձայնագիրը տեւական խաղաղության միակ ճանապարհն է»,- գրել է նա: