Պրահայում ընդմիջումից հետո շարունակվում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ քառակողմ հանդիպումը։
Քառակողմ հանդիպման ընդմիջման ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ։