ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հոկտեմբերի 3-ին հանդիպել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ: Դրա մասին տեղեկացնում է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը ֆեյսբուքյան գրառման միջոցով, ուր, մասնավորապես, ասված է.
«Հոկտեմբերի 3-ին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպման ընթացքում դեսպան Թրեյսին ընդգծեց ԱՄՆ շարունակական ներգրավվածությունը տարածաշրջանում տևական խաղաղություն հաստատելու հարցում։ Դեսպանը նշեց, որ ուժի կիրառումն անընդունելի ճանապարհ է և մատնանշեց, որ Ադրբեջանի զորքերը պետք է վերադառնան իրենց նախնական դիրքեր»: