Մեծ Բրիտանիայի Եղիսաաբեթ Երկրորդ թագուհուն կփոխարինի ավագ որդին
Հինգշաբթի օրը, սեպտեմբերի 8-ին Բուքինգհեմյան պալատը հայտնել է Եղիսաբեթ թագուհու մահվան մասին: Թագուհին մահացել է 96 տարեկան հասակում: Նա Մեծ Բրիտանիայի ամենաերկար կառավարող միապետն էր:
«Թագուհին այսօր կեսօրին մահացել է Բալմորալի ամրոցում», - ասվում է Բուքինգհեմյան պալատի հայտարարության մեջ:
Նրա ավագ որդին՝ 73-ամյա Չարլզը, կդառնա Միացյալ Թագավորության և Բրիտանական համայնքի մեջ մտնող մյուս 14 պետությունների թագավոր, որոնց թվում են Ավստրալիան, Կանադան և Նոր Զելանդիան:
Եղիսաբեթ թագուհին, ով աշխարհի ամենատարեց և ամենաերկարակյաց ղեկավարն էր, գահ էր բարձրացել 1952 թվականին, երբ ընդամենը 25 տարեկան էր:
Հոդվածը պատրաստվել է Reuters լրատվականի նյութի հիման վրա: