Մոսկվան խոստանում է հեշտացնել ՄԱԳԱՏԷ-ի առաքելությունը Ռուսաստանի կողմից վերահսկվող Զապորոժժիայի ատոմակայանում

ՄԱԿ-ի միջուկային վերահսկողությունը «շատ մոտ է» Ռուսաստանի կողմից վերահսկվող, Ուկրաինայում գտնվող, Զապորոժժիայի ատոմակայան այցելելուն, ասել է Ռաֆայել Գրոսին հինգշաբթի օրը «France 24» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ: Զապորոժժիայի ատոմակայանը ամենամեծ ատոմակայանն է Եվրոպայում:

Հարցին, թե հաջողվել են արդյոք այդ հաստատություն մուտք գործելու վերաբերյալ բանակցությունները, Գրոսսին պատասխանել է. «Մենք շատ մոտ ենք դրան»:

Ռուսաստանի Պետդումայի խորհրդարանի ստորին պալատի ղեկավար խորհուրդը, հինգշաբթի օրը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ հաստատում է ՄԱԳԱՏԷ-ի առաքելությանը օժանդակելու Մոսկվայի պատրաստակամությունը։ Ռուսաստանը շարունակում է պնդել, թե ատոմակայանում աղետի սպառնալիքները ուկրաինական գործողությունների հետևանքով են, մինչդեռ Ուկրաինան հակառակն է պնդում:

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ասել է, որ աշխարհը հազիվ է խուսափել է ռադիացիոն աղետից, քանի որ Ուկրաինայի Զապորոժժիայի ատոմակայանի էլեկտրաէներգիան անջատված է եղել այն ժամանակ երբ տարածքում ռուսական հրթիռակոծություն է տեղի ունեցել:

Զելենսկին ասել է, որ հինգշաբթի օրը ռուսական հրետակոծությունը հրդեհ է բռնկել ատոմակայանի մոտակայքում գտնվող ածխային էլեկտրակայանի մոխրի հանքերում, որն անջատել է ռեակտորային համալիրը:

Էլեկտրամատակարարումը ապահովել են պահուստային դիզելային գեներատորները , ինչը կենսական նշանակություն ունի կայանի անվտանգության համակարգերի համար, ասել է նա՝ գովաբանելով ուկրաինացի տեխնիկներին, որոնք ատոմակայանը շահագործում են ռուս զինվորականների ուշադրության ներքո:

«Եթե մեր կայանի աշխատակիցները հոսանքազրկումից հետո չարձագանքեին, ապա մենք արդեն ստիպված կլինեինք հաղթահարել ռադիացիոն վթարի հետևանքները»,- ասել է նախագահը։

Հոդվածը պատրաստվել է «Reuters»լրատվականի նյութի հիման վրա: