Թայվանի արտաքին գործերի նախարարն ասում է, որ Թայվան միջազգային պատվիրակությունների այցելությունը «ավելի քան ողջունելի է»: Նրա մեկնաբանություններին նախորդել էր Չինաստանի բուռն արձագանքը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի անցած շաբաթվա այցին Թայվան
Չինաստանի բանակը ավելի քան երբևէ մոտեցել է Թայվանին՝ շրջապատելով կղզին ու անցկացնելով զորավարժություններ:
Չինաստանն առաջին անգամ բալիստիկ հրթիռներ է արձակել Թայվանի օդային տարածքով ի պատասխան ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցին Թայվան: Սակայն Թայվանը շարունակում է կոչ անել առանց մտավախության այցելել Թայվան:
Թայվանի արտգործնախարար Ջոզեֆ Վուն նշում է, որ յուրաքանչյուր ոք ազատ է այցելել Թայվան՝ ցույց տալու իր աջակցությունը: Եվ Չինաստանը չպետք է խոչընդոտի դրան:
ԱՄՆ այլ բարձրաստիճան օրենսդիրներ արդեն հայտարարել են, որ շուտով նույնպես կայցելեն Թայվան, որը կարող է Պեկինի կողմից նոր արձագանքի առիթ դառնալ:
Your browser doesn’t support HTML5
Չնայած Չինաստանն ասում է, որ իր զորավարժություններն ավարտվել են, սպառնալիքը մնում է: Չինաստանի ինքնաթիռները շարունակում են հատել Թայվանի դե ֆակտո ծովային սահմանը։
Ըստ Թայվանի արտգործնախարարի՝ սա հստակ նախանշան է, որ Չինաստանը ձգտում է փոխել ստատուս քվոն և այս ոլորտում խաղաղությունն ու կայունությունը: Վերջերս անցկացված հարցումը ցույց է տվել, որ թայվանցիների միայն 1,6%-ն է աջակցում Չինաստանի հետ միավորմանը:
Սակայն որոշ չինացի դիվանագետներ դիմում են սպառնալիքների, որոնցից մեկն առաջարկել է «վերակրթել» թայվանցիներին :
Այս առիթով Թայվանի արտգործնախարար Ջոզեֆ Վուն նկատում է, որ ազատությունն ու ժողովրդավարությունը Թայվանի անբաժան մասն են, և իրենք հավատում են այդ արժեքներին: Եթե Չինաստանի կառավարությունը ցանկանում է փոխել դա, Թայվանի ժողովուրդը պատրաստ է դեմ հանդես գալ դրան, ասում է նա:
Թայվանի կառավարությունը մերժում է Չինաստանի սպառնալիքները՝ ասելով, որ Թայվանը կշարունակի վարել սեփական արտաքին քաղաքականությունը։
Հոդվածը պատրաստվել է ''Ամերիկայի ձայն''-ի լրագրող Բիլ Գալոյի նյութի հիման վրա