Երկու տուժածների վիճակը ծանր է
Առնվազն յոթ մարդ վիրավորվել է կիրակի օրը Լոս Անջելեսի այգում տեղի ունեցած հրաձգության հետևանքով, հայտնում է քաղաքի արտակարգ իրավիճակների ծառայությունը։
Լոս Անջելեսի հարավ-արևմուտքում գտնվող Սան Պեդրո թաղամասում գտնվող Պեկ Պարկում ավտոմեքենաների վաճառքի կետի մոտ տեղի ունեցած հրաձգության հետևանքով շտապօգնության աշխատակիցները չորս տղամարդու և երեք կնոջ են տեղափոխել տեղական հիվանդանոցներ, ասված է արտակարգ իրավիճակների ծառայության հայտարարության մեջ:
Առնվազն երեքը հրազենային վնասվածքներ են ստացել: Մեկ տղամարդու և մի կնոջ վիճակը գնահատվում է ծանր, ասվում է հաղորդագրության մեջ։
«Հրաձգության վայրում այլ վիրավորներ չկան», - հայտնել են պատկան մարմինները՝ հավելելով, որկրակոցի հանգամանքները դեռ չեն պարզվել։
Հոդվածը պատրաստվել է Reuters գործակալության նյութի հիման վրա