Էրդողանը լավատեսություն է հայտնել ուկրաինական հացահատիկի շուրջ հնարավոր համաձայնության վերաբերյալ

Փորձագետների կարծիքով՝ սննդամթերքի համաշխարհային դեֆիցիտը նվազեցնելու համար անհրաժեշտ է վերականգնել ուկրաինական արտահանումը Սև ծովով

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լավատեսություն է հայտնել ռուսական պատերազմի համատեքստում ուկրաինական հացահատիկի արտահանման համար աշխարհի այլ երկրներ մարդասիրական միջանցքների բացման հնարավորության վերաբերյալ։

Ամբողջ աշխարհում սով է սպասվում տասնյակ միլիոնավոր մարդկանց, մինչդեռ ավելի քան չորս ամսվա պատերազմը խաթարել է հացահատիկի մատակարարումը Ուկրաինայից:

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպման ժամանակ Էրդողանն ասել է. «Մենք փորձում ենք գործընթացը լուծել հավասարակշռված քաղաքականությամբ։ Մենք հուսով ենք, որ այս հավասարակշռված քաղաքականությունը կբերի արդյունքների և թույլ կտա մեզ ամենակարճ ժամանակում միջանցքով հացահատիկ մատակարարել այն երկրներին, որոնք հենց հիմա պակաս են զգում»:

Հացահատիկի մի մասը Ուկրաինայից արևմուտք է փոխադրվել երկաթուղով, սակայն, մասնագետների կարծիքով, պարենի համաշխարհային դեֆիցիտը մեղմելու համար անհրաժեշտ է վերականգնել Ուկրաինայի՝ Սև ծովով հացահատիկ արտահանելու հնարավորությունը։

Հոդվածը պատրաստվել է Associated Press գործակալության նյութի հիման վրա