ՄԱԿ. Ուկրաինայում պատերազմը կարող է խթանել թմրանյութերի շրջանառությունը

Foto Achiv: Senbol Nasyonzini devan bilding sekretarya a, nan Nouyo, 28 Fevriye 2022.

Հակամարտության գոտիները կարող են ծառայել որպես «մագնիս» սինթետիկ թմրանյութերի արտադրության համար, նշվում է կազմակերպության զեկույցում

Պատերազմն Ուկրաինայում կարող է հանգեցնել թմրանյութերի ապօրինի արդյունաբերության ծաղկմանը, այն ժամանակ, երբ ափիոնի հետագա արտադրությունը ամբողջապես կախված է ճգնաժամում հայտնված Աֆղանստանից, նախազգուշացրել է ՄԱԿ-ը երկուշաբթի օրը:

Մերձավոր Արևելքի և Հարավարևելյան Ասիայի փորձը ցույց է տալիս, որ հակամարտությունների գոտիները կարող են վերածվել սինթետիկ թմրանյութերի արտադրության կենտրոնների: Դրանք կարող են արտադրվել ցանկացած վայրում, ասված է ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի (UNODC) տարեկան զեկույցում:

«Ազդեցությունը կարող է ավելի ուժեղ լինել, երբ հակամարտության գոտին մոտ է խոշոր սպառողական շուկաներին», - նշում է զեկույցը։

UNODC-ը շեշտում է, որ Ուկրաինայում վերացված ամֆետեմինային լաբորատորիաների թիվը 2019 թվականի 17-ից 2020 թվականին հասել է 79-ի։ Վերջին ցուցանիշն ամենաբարձրն է աշխարհի բոլոր երկրներում 2020 թվականի դրությամբ։

Կառույցը նշոում է, որ Ուկրաինայում կաճի սինթետիկ թմրանյութեր արտադրելու հնարավորությունը, քանի որ պատերազմը շարունակվում է:

Հակամարտության գոտիներում «ոստիկանություն չկա, որը պետք է պայքարի լաբորատորիաների դեմ», - AFP-ին ասել է փորձագետ Անժելա Մեը:

Զեկույցում նշվում է նաև, որ հակամարտությունը կարող է փոխել և խաթարել թմրամիջոցների ապօրինի շրջանառության ուղիները, ինչը վկայում է այն մասին, որ Ուկրաինայում թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը նվազել է 2022 թվականի սկզբին:

Աֆղանստանում ստեղծված իրավիճակը, որտեղ 2021 թվականին արտադրվել է համաշխարհային ափիոնի 86 տոկոսը, կապված է ափիոնային շուկայի ապագայի հետ, ասվում է զեկույցում։

Հեղինակները ենթադրում են, որ երկրում հումանիտար ճգնաժամը կարող է խթանել ափիոնի կակաչի ապօրինի մշակումը նույնիսկ այն բանից հետո, երբ թալիբների իշխանություններն ապրիլին արգելեցին այն:

«Աֆղանստանում ափիոնի արտադրության փոփոխությունները կազդեն ափիոնի շուկաների վրա աշխարհի գրեթե բոլոր տարածաշրջաններում», - ասոըւմ է ՄԱԿ-ում:

UNODC-ի գնահատմամբ՝ 2021 թվականին 284 միլիոն մարդ կամ մոլորակի 15-ից 64 տարեկան յուրաքանչյուր 18 մարդուց մեկը թմրանյութ է օգտագործել։

Սա 26 տոկոսով ավելի է, քան 2010 թվականի ցուցանիշը, և բնակչության աճը միայն մասամբ է բացատրում այս փոփոխությունը:

Կոկաինի արտադրությունը 2020 թվականին աճել է մինչև 1982 տոննա՝ սահմանելով նոր ռեկորդ։

Թեև թմրամիջոցներ օգտագործողների մեծամասնությունը տղամարդիկ են, Մեը-ն ասում է, որ կանայք ամֆետամինի տիպի խթանիչներ են օգտագործում և ավելի քիչ են ներգրավված բուժման համակարգում:

«Դա նրանց համար կրկնակի խարան է: Բուժում փնտրելը նշանակում է բացահայտվել», - ասում է Մեն: «Մենք առաջարկություններ ենք ներկայացրել կենտրոններում երեխաների ընդունելության անվտանգության և կազմակերպման վերաբերյալ»։

UNODC-ի զեկույցը հիմնված է ՄԱԿ-ի անդամ պետություններից, սեփական աղբյուրներից, ինչպես նաև այլ կառույցների զեկույցներից, լրատվամիջոցներից և բաց աղբյուրներից ստացված տեղեկատվության հիման վրա:

Հոդվածը պատրաստվել է Agence France-Presse գործակալության նյութի հիման վրա