Դեմքեր՝ Ուկրաինայում գտնվող տեղացիները Ռուսաստանի ներխուժման պայմաններում

Ուկրաինայում մարտերը դեռ շարունակվում են, վտանգի տակ դնելով միլիոնավոր կայնքեր: Ու թեև մարդկանց արտագաղթը շարունակվում է, շատերը որոշել են մնալ իրենց երկրում և շարունակել պայքարը:

ՄԱԿ-ի տվյալներով՝ նախքան Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա, աշխարհում բռնի տեղահանվածների թիվը հասնում էր 89 միլիոնի: ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին ասում է՝ Ուկրաինայից մարդկանց զանգվածային արտագաղթի հետևանքով այդ թիվն այժմ գերազանցում է 100 միլիոնը:

Ըստ ՄԱԿ-ի Փախստականների գործակալության նոր զեկույցի՝ 2021-ին աշխարհում տեղահանված մարդկանց շուրջ 70 տոկոսը այդ կարգավիճակում հայտնվել է Սիրիայի, Վենեսուելայի, Աֆղանստանի, Հարավային Սուդանի և Մյանմայի հակամարտությունների և ճգնաժամերի հետևանքով։