Ուկրաինայի և Ռուսաստանի զինված ուժերն ակտիվորեն օգտագործում են անօդաչու թռչող սարքեր
Ուկրաինական պատերազմի սկզբնական օրերին աշխարհով մեկ տարածվեց ռուսական տանկային շարասյան ոչնչացման տեսանյութը անօդաչու սարքերի միջոցով։ Կադրերում երեւում է զրահատեխնիկայի շարասյունը, ենթադրաբար՝ 90-րդ գվարդիական Վիտեբսկ-Նովգորոդի տանկային դիվիզիայի, որը դարանակալվել է Կիեւի մոտ։ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հայտնել է, որ գաղտնալսել է շարասյան մեջ գտնվող ենթադրաբար ռուս սպայի ռադիոհաղորդակցությունը: Ձայնագրությունը հրապարակվել է լրատվամիջոցներում։ Սպան հայտնում է, որ շարասյունն ունի շատ կորուստներ, ու որ ուկրաինական կողմին հայտնի էր շարասյան մասին: Նրանք մեզ սպասում էին, սպանվել է գնդի հրամանատարը, ասում է ռուսաստանցի սպան՝ տեղեկացնելով, որ շարասյան ուղղությամբ հարվածներ են հասցվել նաև անօդաչու թռչող սարքերի՝ Բայրաքթարների միջոցով:
Անօդաչու թռչող սարքերի դերը ուկրաինական պատերազմում չափազանց կարևոր է, ասում է RAND Corporation-ի ռազմական վերլուծաբան Սքոթ Բոստոնը՝ ընդգծելով, որ այսօր ականատես ենք, թե ինչպես են անօդաչու սարքերը դառնում ցամաքային պատերազմի կարևոր գործոն։ Դա նկատելի էր արդեն ԼեռնայինՂարաբաղի պատերազմի ժամանակ, ինչպես նաև Սիրիայում, ասում է նա:
Ռազմական փորձագետների մեծ մասը համաձայն է, որ Ուկրաինայի Զինված ուժերի պաշտպանության և հակահարձակման հաջողության գրավականներից մեկը, որը հակադրվում է հակառակորդի գերակա ուժերի դեմ, մարտերում անօդաչու թռչող սարքերի արդյունավետ օգտագործումն է: Հատկապես ընդգծվում է թուրքական Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքի արդյունավետությունը։ Թուրքական Baykar Technology Corporation-ի գլխավոր տեխնոլոգիական տնօրեն Սելչուկ Բայրաքթարը Reuters-ին ասել է, որ Ուկրաինա ռուսական ներխուժումից հետո այս անօդաչու թռչող սարքի պահանջարկը կտրուկ աճել է։
Your browser doesn’t support HTML5
Ռուսական բանակը նույնպես ակտիվորեն օգտագործում է անօդաչու սարքեր։ Զինվորականներն ունեն անօդաչուների այնպիսի մոդելներ, ինչպիսիք են Granat, Eleron, Zala, Tachyon, Zastava և Orlan: Նրանք կարողանում են տարածքի հետախուզություն իրականացնել և շտկել հրետանային կրակը։
Ռուսական բանակի կողմից անօդաչու թռչող սարքերի կիրառման մասին տեղեկությունը սահմանափակ է։ Վերջին անգամ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հրապարակել է իսրայելական Searcher 2-ի լիցենզավորված պատճեն Forpost-R հարվածային անօդաչու թռչող սարքի կողմից ուկրաինական MLRS-ի ոչնչացման տեսանյութը։
Ռուսական ավիակոնստրուկտորները մշակել են մի քանի ծանր հարվածային անօդաչու թռչող սարքեր։ Sukhoi Design Bureau-ն նախագծել է Okhotnik ինքնաթիռը, ըստ «թռչող թևի» սխեմայի, ինչպես ամերիկյան B-2 Stealth ռմբակոծիչը՝ 9 մետրթեւերի բացվածքով և ավելի քան 20 տոննա թռիչքի քաշով: Սպասվում է, որ այն զանգվածային արտադրության կդրվի 2023 թվականից։
Kronstadt Aircraft Concern-ը ՌԴ ՊՆ-ի համար ստեղծել է երկու ծանր հարձակողական անօդաչու թռչող սարք՝ Sirius և Orion: Փորձարկման վայրերում արդեն ցուցադրվում է Orion ապարատը։ Նրա թռիչքի առավելագույն քաշը ավելի քան 1 տոննա է, իսկ ծովագնացության արագությունը կազմում է ժամում 200 կիլոմետր։ Անօդաչուն կարող է կրել ավելի քան200 կիլոգրամ մարտական բեռ։ Sirius-ի մասին տվյալներ գործնականում չկան, հայտնի է, որ այն Orion-իարդիականացված տարբերակն է։ Երկու դրոններն էլ կառուցված են ամերիկյան MQ-1 Predator-ի սխեմայով։
Միչիգանի համալսարանի օդատիեզերական ճարտարագիտության պրոֆեսոր Էլլա Աթկինսը կարծում է, որ անօդաչու օդային համակարգերի օգտագործման հիմնական խնդիրը կրիտիկական իրավիճակում մարդկանց կյանքը պաշտպանելն է: Պրոֆեսոր Աթկինսն ասում է. «Ինձհամար անօդաչու թռչող սարքի կարևոր տարբերակիչ հատկանիշը նրա ունիվերսալությունն է: Դուք կարող եք ուղարկել այն այնտեղ, ուր ցանկանում եք, և երբ ցանկանում եք: Այս ամենը նվազագույն գին ունի։ Բայց այստեղ ամենավճռական կետն այն է, որ անօդաչու թռչող սարքի օգտագործումը վերացնում է մարդկանց կյանքի վտանգը»:
Միացյալ Նահանգները որպես ռազմական օգնություն Ուկրաինայի Զինված ուժերին տրամադրում է MQ-9 Reaper հարվածային անօդաչու թռչող սարքեր, RQ-20 Puma և Raven հետախուզական անօդաչու սարքեր և Switchblade կամիկաձե անօդաչուներ:
Ջո Բայդենի վարչակազմը նախատեսում է նաև MQ-1C Grey Eagle հարվածային անօդաչու սարքերի տրամադրում, որոնք ավելի հայտնի են Predator անվամբ: Դրանք կնվիրաբերվեն Ուկրաինայի զինված ուժերին, երեքշաբթի օրը հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով երեք անանուն աղբյուրների: Այս տեսակի անօդաչու թռչող սարքերը կարող են կրել մինչև ութ «Օդ-երկիր» Hellfire տեսակի հրթիռներ:
Հոդվածը պատրաստվել է «Ամերիկայի ձայն»-ի ռոուսական բաժնի լրագրող Սանջար Համիդովի նյութի հիման վրա