ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը բարձրացրել է երկրում մանկական կաթնախառնուրդի պակասի հարցը

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը բարձրացրել է երկրում ընտանիքների վրա մանկական կաթնախառնուրդի պակասից առաջացած լարվածության հարցը: Նախագահի վարչակազմը փորձում է շտկել իրավիճակը՝ արագացնելով երկրում արտասահմանյան պաշարների ներմուծումը:

Բայդենը այս ամենը քննարկել է «ByHeart», «Bubs Australia», «Reckitt»,«Perrigo Co. և Gerber» արտադրողների ղեկավարների հետ:

«Չկա ավելի ճնշող մի բան, քան ընտանիք, որը չի կարող ձեռք բերել երեխայի համար անհրաժեշտություններ:Դա է պատճառը, որ ես հրահանգել եմ իմ վարչակազմին օգտագործել բոլոր հասանելի գործիքները մանկական կաթնախառնուրդի մատակարարումը հնարավորինս արագացնելու, հասանելիությունը մեծացնելու և արժեքը ամերիկյան ընտանիքների համար նվազեցնելու համար:»,- ասել է նախագահը:

Բազմաթիվ գլոբալ մատակարարներ ցանկանում են ԱՄՆ-ի թույլտվությունը՝ մանկական կաթնախառնուրդ առաքելու համար: Բայդենի վարչակազմն արագացնում է այս պրոցեսը, այն ավաելով «Օպերացիա Fly Formula»: Մինչ այժմ, արդեն երկու միլիոն բանաձև է ուղարկվել բրիտանական և ավստրալիական արտադրողներից:

«Առանց «Fly Formula Օպերացիայի» կպահանջվեր երեք շաբաթ այդ ապրանքը Միացյալ Նահանգներ հասցնելու համար: Մեր ջանքերի շնորհիվ այս գործընթացը տևեց ընդամենը երեք օր»,- հավելել է նախագահը։

Ամերիկացի օրենսդիրները քննադատել են Սննդամթերքի և Դեղերի Վերահսկողության ծառայությանը (FDA) անվտանգության հետ կապված մտահոգությունները անհապաղ չլուծելու համար: Դա էր դրդել Abbott-ին փակել իր Միչիգանի գործարանը, որն էլ ԱՄՆ-ում առաջացրել էր բանաձևի պակաաս: Գործարանը կվերաբացվի շաբաթ օրը, հունիսի 4-ին:

ԱՄՆ-ում շատ ծնողներ կան, որ օգտագործում կաթնախառնուրդը: Ըստ ԱՄՆ-ի

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի 2020թ. կրծքով կերակրման հաշվետվության, երկրում ծնված երեխաների կեսից քիչն է, որ առաջին երեք ամիսների ընթացքում բացառապես սնվում է կրծքով: