Մատչելի հղումներ

ԱՄՆ հասավ Եվրոպայից մանկական կաթնախառնուրդի առաջին խմբաքանակը


Եվրոպայից մանկական կաթնախառնուրդի առաջին բեռնափոխադրումն ԱՄՆ հասավ կիրակի օրը: Փոխադրումն իրականացվել է ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի բեռնատար ինքնաթիռով այն բանից հետո, երբ մատակարարումների ծավալների կրճատման պատճառով որոշ խանութներում ցուցատախտակները մնացել էին դատաարկ:

Օդանավի ժամանման պարհին Ինդիանա նահանգի Ինդիանապոլիսի օդանավակայանում է եղել ԱՄՆ-ի գյուղատնտեսության նախարար Թոմ Վիլսաքը: Նախագահ Ջո Բայդենի կողմից լիազորված բեռնափոխադրումը, որը ստացել է «Fly Formula» անվանումը, կարող է մանկական սննդով լցնել կես միլիոն շիշ:

Nestlé S.A.-ի խմբաքանակն այնուհետեւն բեռնվել է FedEx-ին պատկանող բեռնատարների մեջ, որպեսզի այն տեղափոխվի մոտակայքում գտնվող Nestlé բաշխման կենտրոն: Ընկերությունն այստեղ կատարելու է որակի ստուգումներ, նախքան այդ պարագաները հիվանդանոցներին, դեղատներին և կլինիկաներին բաշխելը, ասել է Բայդենի վարչակազմի աշխատակիցներից մեկը:

Սպիտակ տան համաձայն, Պաշտպանության նախարարությունը ծրագրում է երկրորդ թռիչքը՝ ի պատասխան ԱՄՆ Գյուղատնտեսության նախարարության խնդրանքի: Նախատեսված է Nestlé S.A-ի նոր խմբաքանակը Գերմանիայի Ռամշտայնի ավիաբազայից հասցնել Վաշինգտոնի Դալլեսի միջազգային օդանավակայան: Այնտեղից մանական սնունդը կտեղափոխվի Փենսիլվանիայի բաշխիչ հաստատություն:

ԱՄՆ-ի կարգավորող մարմինները և մանկական կաթնախառնուրդ արտադրող Abbott Nutrition-ը մտադիր են հաջորդ շաբաթ վերաբացել Միչիգանի գործարանը, բայց, ամենայն հավանականությամբ, առաջին կաթնախառնուրդների առաքումը կսկսվի դրանից երկու ամիս անց:

XS
SM
MD
LG