Այժմ Նավալնին պետք է տեղափոխվի խիստ ռեժիմով ազատազրկման վայր
Մոսկվայի քաղաքային դատարանը երեքշաբթի օրը մերժել է ընդդիմության առաջնորդներից Ալեքսեյ Նավալնիի բողոքը խարդախության և դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի գործով դատավճռի դեմ։ Դատարանը անփոփոխ է թողել 9 տարի ազատազրկումը, որը մտել է ուժի մեջ։
Այժմ Նավալնին պետք է տեղափոխվի խիստ ռեժիմով քրեակատարողական հիմնարկ:
Քաղաքական գործիչը, ով այժմ մեկ այլ գործով գտնվում է անազատությայն մեջ Վլադիմիրի մարզում, հանդիպմանը ելույթ է ունեցել հեռավար։
Նավալնին այսօրվա իր ելույթում Ռուսաստանի իշխանություններին անվանել է «ռուս ժողովրդի թշնամիներ, դավաճաններ և մարդասպաններ» և քննադատել Ուկրաինայի դեմ պատերազմը։
«Ձեր ժամանակը միշտ չէ, որ լինելու է, ձեր ժամանակն անցնելու է», - ասել է Նավալնին:
Մարտ ամսին Նավալնին Մոսկվայի Լեֆորտովոյի դատարանի կողմից դատապարտվել է 9 տարվա ազատազրկման և տուգանքի: Նա մեղավոր է ճանաչվել առանձնապես խոշոր չափերով խարդախության մեջ։
Դատարանը պարզել է, որ Նավալնին և FBK-ի իր գործընկերներն անօրինական կերպով նվիրատվություններ են հավաքել և ծախսել անձնական կարիքների համար։
Նավալնին հերքում է իր դեմ հարուցված մեղքը և գործն անվանում քաղաքական։
Գործը քննվում է արտագնյա ռեժիմում Վլադիմիրի շրջանի ուղղիչ գաղութում։
Նավալնիի փաստաբանները, ի թիվս այլ հարցերի, հորդորում են դատավճիռը չեղյալ համարել, քանի որ նրանք պնդում են, որ նման ռեժիմում խորհրդակցական սենյակի գաղտնիությունը չի կարող պահպանվել։
Հոդվածը պատրաստվել է Ազատություն ռադիոկայանի նյութի հիման վրա