Միացյալ Նահանգները, ամենայն հավանականությամբ, կդադարեցնի բացառությունը
Your browser doesn’t support HTML5
ԱՄՆ-ը, կդադարեցնի այն բացառությունը, որը թույլ է տալիս Մոսկվային վճարել իր արտաքին պարտքերը Ռուսաստանում պահվող դոլարներով, ասում է ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը, ինչը կարող է Վլադիմիր Պուտինի երկիրը մղել դեֆոլտի: Նա նաև ասում է, որ ԱՄՆ-ում ճգնաժամ չի սպասվում, բայց Եվրոպան «ավելի խոցելի է»: